Չի կարելի ծափ տալ ձեռքերը դիմացինի դեմքի մոտ պահած։ Արեք դա ձեռքերը կրծքավանդակի մակարդակին պահած, թեթևակի դեպի ձախ թեքված:
Կինը ավտոմեքենա նստելիս նախ պետք է նստի նստարանին և ապա նոր ներս տեղափոխի ոտքերը. այսպիսով դուք կխուսափեք ձեր ներքնազգեստը ցուցադրելուց, եթե շրջազգեստ եք կրում և բացի այդ՝ չեք խփվի մեքենային գլխով:
Նախաճաշելիս հացին կարագ քսելիս ընդհանուր ամանից մի փոքր կարագ կտրեք, դրեք ձեր ամանում և այնտեղից նոր քսեք ձեր հացին, այդպես հիգիենիկ է, և ընդհանուր կարագի վրա ձեր հացի փշրանքները չեն մնա:
Մատով ցույց տալ չի կարելի, ցույց տալիս արեք դա ձեռքի ափով:
Եթե հազում կամ փռշտում եք, բերանը փակեք ձախ ձեռքով, քանի որ աջը սոցիալական ձեռք է, որով դուք ձեռք եք սեղմում:
Երբ ձեր մասին կենաց են ասում, կողքերով մի նայեք, տեսողական կոնտակտ հիմնեք կենաց ասողի հետ և փոխադրարձ ինչ-որ լավ բան ասեք:
Աղն ու պղպեղը միշտ պետք է միասին փոխանցել:
Պայուսակը, կլատչը, ըմպելիքի գավաթը և այլն միշտ պետք է ձախ ձեռքում պահել, քանի որ աջը սոցիալական ձեռք է և պետք է ազատ լինի:
Հարսանիքին շնորհավորանքներ հղեք ոչ միայն հարսին, այլ ընդհանուր սիրահար զույգին:
Նստելիս ոտքը ոտքին մի գցեք, այլ իրար միացրած գետնին պահեք՝ թեթևակի թեքած:
Ռեստորանում վճարում է նա, ով հրավիրել է:
Պետք չէ հայտարարել, որ պետքարան եք գնում, պարզապես ներողություն խնդրեք և ասեք, որ շուտով կվերադառնաք:
Պարբերաբար ուշացումները վկայում են թերի դաստիարակության մասին:
Երբեք չի կարելի ականջ դնել այլոց խոսակցությանը:
Եթե մոռացել եք դիմացինի անունը, պարզապես ներողություն խնդրեք, ասեք դրա մասին և հարցրեք նրա անունը: