Դուստրս 2,5 տարեկան է: Ես խղճում եմ, որ ունեցել եմ նրան: Ես հանդիպում էի ամուսնացած տղամարդու հետ: Նա երեխաներ չուներ և հավատացնում էր, որ եթե ես երեխա լույս աշխարհ բերեմ, ապա նա կբաժանվի կնոջից և կամուսնանա ինձ հետ, որովհետև աշխարհում ամենից շատ ցանկանում էր երեխա ունենալ: Սակայն, երբ նա իմացավ, որ հղի եմ, լքեց ինձ: Երբ աղջիկս ծնվեց, ես հասկացա, որ նրան չեմ սիրում: Ես հոգ էի տանում, կերակրում էի, խնամում էի նրան, ինչպես որ հարկն է, սակայն հոգուս խորքում չէի զգում մայրական սեր: Մայրիկս ասում էր, որ երբ երեխան մի փոքր մեծանա ամեն ինչ կփոխվի: Բայց ոչինչ չէր փոխվում: Նրան խնամում էի դժկամությամբ: Շատ անգամներ ապտակում էի նրան: Նա մեծանում էր սակայն տարրական բաներ չէր հասկանում, օրինակ, որ պատերին նկարել չի կարելի, ես ամբողջ օրը գոռում եմ նրա վրա, նա չի տարբերում գույները, ոչինչ ի հասկանում: Ես ավելի եմ համոզվում, որ սկսում եմ ատել նրան: Երբ մի անգամ ես 3 օրով բացակայեցի տանից, ես նրան բացարձակ չէի կարոտել: Ես տհաճությամբ եմ մտածում նրա մասին: Առանց նրա ես ինձ լավ եմ զգում, նա ինձ ամեն ինչում խանգարում է: Նա ինձ համար ոտքից գլուխ թերություն է, նա իմ սխալն է, ես նրանից պետք է ազատվեի, երբ նրա հայրը լքեց ինձ:
Աստված թող առողջություն տա ծնողներիս, միայն նրանց հորդորով է, որ ես նրան մանկատուն չեմ տալիս, կամ մեծ սիրով նրան որդեգրման կտայի, որտեղ հնարավոր է նա կունենար շատ ավելի լավ մայր և կմեծանար լավ ընտանիքում:
Մայրիկս ինձ փորձում է հանգստացնել, ասում է, որ հետո շատ ավելի հեշտ կլինի, սակայն գնալով ինձ համար ավելի դժվար է դառնում, ես չեմ սիրում, նույնիսկ ատում եմ իմ երեխային: Որքան անարդար է կյանքը, ինձ նման կինը երեխա ունի, և դրա կողքին շատ կանայք, որ հիանալի մայր կլինեն, զրկված են այդ երջանկությունից:
Կարող եք ինձ քննադատել, բայց գրում եմ այնպես, ինչպես որ կա, ինձ համար շատ դժվար է ապրել այդ մտքով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն