Շատ հյուրեր էին հավաքվել, նշում էին կնոջ 50 ամյակը:  Բոլորի տրամադրությունը բարձր էր: Հնչում էր երաժշտությունը, պարում էին, ուրախանում էին: Ամեն կողմից հնչում էին շնորհավորանքներ: Ամուսինը կենաց ասելու ցանկություն հայտնեց: Նա վերցրեց միկրոֆոնն ու բոլորը լռեցին:

- Ես ցանկանում եմ խմել ոչ թե քո 50 տարեկանի համար, երբ դու թթու ես, ինչպես թթու դրած կաղամբը, ոչ քո 40 տարեկանի համար, երբ դու  նման էիր թուն կոնյակի,  ոչ քո 30 տարեկանի համար, երբ փրփրուն շամպայն էիր հիշեցնում, այլ խմում եմ քո 20 տարեկանի  համար, երբ դու հյութալի դեղձ էիր հիշեցնում:

Կինը խիստ վիրավորվեց և որոշեց նրան պատասխանել կենացով.

- Ես խմում եմ, ոչ իմ 20 տարեկանի համար, երբ ես հյութալի դեղձ էի հիշեցնում, բայց ուզում եմ իմանաս, որ դա արդեն կծած դեղձ էր, ոչ իմ 30 տարեկանի համար,  երբ ես շամպայն էի հիշեցնում, բայց դու խմել ես միայն  փրփուրը, ոչ իմ 40 տարեկանի համար, երբ ես երկու որդի էի դաստիարակում, ես խմում եմ իմ 50 տարեկանի համար, երբ ես այն նույն դեղձն եմ, սակայն ավելի հասուն ու հյութալի, պարզապես ծերանում ես և կորցրել ես քո բերանի համը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...