Համարվում է, որ ամենաշատը հունվար ամսին են բաժանվում ընտանեկան զույգերը: Այս համոզմունքը հերքել են ամերիկացի գիտնականները
Նրանք պարզել են, որ ամենաշատը մարտ և օգոստոս ամիսներին են գրանցվում ամուսնալուծությունները:
Նույնիսկ այս ժխտողականությանը՝ հունվարը մնում է ամուսնալուծությունների հայտ ներկայացնելու առումով ռեկորդակիր ամիս: Այսպես, ի՞նչն է պատճառը: Ինչու են հատկապես հունվարին ամուսնալուծվում:
Փաստաբանների կարծիքով շատ զույգեր ուղղակի չեն ցանկանում բաժանվել արձակուրդների ընթացքում: Ամուսինները, որոնք երեխաներ ունեն, չեն ցանկանում խզել հարաբերությունները երեխաների ներկայությամբ անմիջապես Նոր տարուց առաջ: Նրանք մի վերջին անգամ հավաքվում են միասին՝ երեխաների հետ նշելու Ամանորը, այնուհետև կատարում վճռական քայլը:
Հունվար ամսին մենք սովորաբար փակում են նախորդ տարվա հետ հաշիվները և ապագայի պլաններ կազմում:
Փաստաբան Ջեյմս Գրոսսը նշում է.«Տոնական օրերը չափազանց էմոցիոնալ ժամանակահատված են: Նոր տարվան մարդիկ զգում են իրենց կամ շատ երջանիկ կամ չափազանց տխուր և այդ օրերին գերիշխող տրամադրության հիման վրա էլ որոշում են կայացնում՝ արժի՞ միասին լինել, թե՞ ոչ»:
Ամուսնական զույգերին կարող է այնպես հիացնել նախատոնական տրամադրությունը, որ նրանք ցանկանան պահպանել ամուսնությունը: Սակայն Ամանորից հետո ամեն ինչ վերանում է և իրական խնդիրները գլուխ են բարձրացնում:
Սովորաբար վարդագույն ակնոցը հանում են անմիջապես տոների հետո:
Աղբյուր՝ Hayinfo