Դպրոցում կատարվածի համար պատասախանատու են  ուսուցիչները և տնօրինությունը: Բայց միշտ չէ, որ նրանք ճիշտ գնահատական են տալիս դպրոցում կատարվածին:

15-ամյա  աղջկա մորը զանգահարեցին և դպրոց հրավիրեցին, ասացին, որ նրա դուստրը ապտակել է մի տղայի  և այդ ամենը շատ լուրջ է, քանի որ աղջկա նման արարքը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել:  Աղջկա մայրը բուժքույր էր աշխատում,  նա  դպրոց գնալ կարող էր միայն  աշխատանքն ավարտելուց հետո: Երբ նա մտավ տնօրենի կաբինետ  նա  այդտեղ տեսավ  դստերը,դասղեկին,  տղայի ծնողներին,  տղային, որի քթից արյուն էր հոսում, ուսմասվարներին:

- Ձեր աղջիկն անդաստիարակ է, նա ամբարտավան է,  այս տղան կատակով  ներքև է քաշել ձեր աղջկա կիսաշրջազգեստը և ձեր աղջիկն այնպես է նրան ապտակել, որ մինչև հիմա արյուն է հոսում տղայի քթից ու լնդերից:
- Փաստորեն, դուք ուզում եք իմանալ, ես բողոքելու եմ թե ոչ,- ասաց աղջկա մայրը;

Նման պատասխան չէին սպասում:

- Դուք իրավիճակը ճիշտ չեք գնահատում, - ասաց տնօրենը, իսկ այդ ընթացքում տղայի մայրը սրբեց տղայի քթից հոսող արյունը և բարձրաձայն հեկեկաց:

- Ասա աղջիկս ինչ է տեղի ունեցել, - հարցրեց մայրը աղջկան:

- Այդ տղան իմ կիսաշրջազգեստը իջեցրեց, ես բողոքեցի ուսուցչին, բայց նա ասաց, ուշարություն մի դարձրու, ես էլ նրան ապտակեցի երկու անգամ, - լացակումած պատմեց աղջիկը:

Մայրը լսելով դստեր պատմածը  մոտեցավ ուսուցչուհուն և բոլորի ներկայությամբ իջեցրեց նրա կիսաշրջազգեստը: Ուսուցչուհին  ճչաց և շիկնելով ասաց. «Այս ինչ եք անում»: Աղջկա մայրը նրան ասաց.

-Ուշադրություն մի դարձրեք, - ու դառնալով տղայի մորն ասաց.

- Շնորհակալ եղեք, որ ոստիկանություն չեմ դիմում և  ձեր որդուն չեմ մեղարում սեռական ոտնձգության  մեջ և լավ կլինի այնպես դաստիարակեք ձեր տղային, որ աղջիկներից  ապտակ չստանա:

Եվ գրկելով աղջկան դուրս եկավ տնօրենի կաբինետից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...