Եղունգների  սնկային ինֆեկցիան սովորաբար ընթանում է անցավ, եղունգը մի փոքր հաստանում է, փոխվում է գույնը, դառնում է դեղնականաչավուն: Առաջին իսկ նշանների դեպքում պետք է  գործի անցնել, պայքարել սնկի դեմ:

Բաղադրատոմս 1

Իրար խառնել հավասար քանակությամբ  քացախ և տաք ջուր: Ոտքերը  թողնել այդ ջրում 15-30 րոպե, այնուհետև ոտքերը չորացնել և ախտահարված եղունգների վրա քսել վիտամին Е: Գործողությունը կատարել օրը 2 անգամ:

Բաղադրատոմս 2

Ոտքերը դնել  քացախաջրի մեջ, այնուհետև  եղունգների վրա քսել  2-3 –ճաշի գդալ  սոդայի և 1  ճաշ գդալ քացախի խառնուրդ, եթե խառնուրդը շատ պինդ է կարելի է մի փոքր ջուր ավելացնել, և թողնել 30-40 րոպե:  Գործողությունը կրկնել օրը 2 անգամ:

Բաղադրատոմս 3

Խառնել  վիտամին Е և թեյի ծառի յուղ:  Խառնուրդը քսել  եղունգներին  և թողնել որքան հնարավոր է շատ: Գործողությունը կրկնել օրը երկու անգամ:

Բաղադրատոմս 4

Խառնել 1 թեյի գդալ թեյի ծառի յուղ, ½ թեյի գդալ նարնջի յուղ, ½ թեյի գդալ ձիթայուղ: Բինտը  կամ որևէ գործվածք թաթախել այդ խառուրդի մեջ և փաթաթել  ախտահարված եղունգները, թողնել 15-20 րոպե, կարելի է նաև ավելի երկար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...