Փոքրիկ խաղալիքների մասերը, մետաղադրամները, մագնիսները և նման այլ փոքրիկ առարկաները շատ վտանգավոր են երեխաների համար: Գուցե զարմանաք, բայց մրգերն ու բանջարեղենը ևս կարող են վնասակար լինել:

Բլոգգեր և մայր Անգելա Հենդերսոնը կիսվել է ռենտգենյան այս նկարով, որում ցույց է տրված, թե ինչպես է խաղողի հատիկը խրվել երեխայի կոկորդը:

Նա հայտնում է բոլոր ծնողներին, որ սա 5-ամյա տղայի ռենտգենյան նկար է, և տղան պետք է վիրահատվի ընդհանուր անզգայացմամբ՝ խաղողի հատիկը հեռացնելու համար:

Միշտ կիսեք խաղողի հատիկները մեջտեղից

Բացի խաղողից կան նաև այլ նմանատիպ մրգեր և բանջարեղեն, որ կարող են վտանգավոր լինել երեխայի համար: Որոշ դեպքերում չի հաջողվում փրկել երեխայի կյանքը:

Չերրի լոլիկները, հատապտուղները և նման այլ բաները անպայման պետք է կտրատել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...