Տխուր փաստ. Եթե ուղեղը չի ծանրաբեռնվում ապա այն պարզապես դադարում է մտածել: Գիտնականները պնդում են, որ հիշողությունը և ուշադրությունը պետք է մշտապես զարգացնել:
Ստորև ներկայացվող վարժությունները ամրապնդում են հիշողությունը և օգնում են կենտրոնացնել ուշադրությունը: Այս վարժությունները կարող եք կատարել երբ ցանկանաք, օրինակ հերթում սպասելիս, տրանսպորտում, տանը:
Գունավոր բառեր
Նկարի վրա պարկերված են բառեր, որոնք գրված են տարբեր գույներով: Պետք է բարձրաձայն ասել գույնը: Երբ հասնեք վերջին բառին շարունակեք գույներն անվանել հակառակ ուղղությամբ: Կապ չունի, թե որ լեզվով են գրված բառերը: Աջ կիսագունդը ջանում է ասել գույնը, իսկ ձախ կիսագունդը օգնում է կարդալ բառերը:
Շուլտի աղյուսակ
Սա հիանալի մարզում է ուշադրությունը և օգնում է զարգացնել ընթերցանության արագությունը: Գտեք 1-25 թվերը 10 վայրկյանում շատ արագ, չարտասանելով թվերը բարձրաձայն:
Վարժություն մատներով
Մի ձեռքի մատներով ցույց տուր «Խաղաղություն» խորհրդանիշը, մյուսով «ОК» նշանը: Հետո փոխեք ձեռքերը և նույն նշանները ցույց տվեք մյուս ձեռքի մատներով:
Առաջին հայացքից թվում է, որ ոչ մի դժվար բան չկա, բայց իրականում սա բարդ վարժություն է և օգնում է կենտորանցնել ուշադրությունը:
Միաժամանակ գրել երկու ձեռքերով
Լեոնարո դա Վինչին, Նիկոլա Տեսլան, Բենջամին Ֆրանկլինը կարողացել են գրել երկու ձեռքով միաժամանակ:
Վերցրեք 2 թուղթ և երկու մատիտ կամ գրիչ: Եվ երկու ձեռքերով միաժամանակ նկարեք երկրաչափական պատկերներ, տառեր: Պետք է երկու ձեռքերը շարժվեն միաժամանակ:
Հիշեք, հոգով և մարմնով երիտասարդ մնալու համար առաջին երթին պետք է մարզել միտքը և զարգացնել այն:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն