Մայքն ու Քրիստին մեծացնում են իրենց 8 երեխաներին: Նրանք արդեն 17 տարի է երջանիկ ապրում են և ակտիվ սոցիալական օգնություն են ցուցաբերում այլ ընտանիքների՝ հաղթահարելու ընտանեկան խնդիրներն ու կառուցելու ամուր և ներդաշնակ հարաբերություններ:

Մենք մեր կյանքից շատ ենք սիրում մեր երեխաներին, բայց մեր երջանկության գաղտնիքն այն է, որ բացի երեխաներից գոյություն ունենք նաև <<մենք>>, մեր հարաբերությունները: Դրա համար մենք ունենք 4 կարևոր պատճառ.

 

  1. Առողջ ամուսնությունը տան հիմնաքարն է

Երեխաները ձեր տան մեծ և շատ կարևոր մասն են, բայց նրանք հիմնաքարը չեն և չպիտի լինեն: Տան հիմաքարը դուք և ձեր կինն եք, իսկ երեխաները հիմնվում են ձեզ վրա: Հակառակ պատկերը քաոս է առաջացնելու:

 

2. Նրանցից առաջ եղել ենք մենք

Մինչև նրանց գոյություն ունենալը կայինք մենք: Մենք սիրահարվեցինք, միասին սկսեցինք փախչել դասերից, ամբողջ գիշեր խոսել հեռախոսով, որոշեցինք ամուսնանալ և հետո ծնվեցին մեր հրաշքները: Սա մի ամբողջ պատմություն է, որ մոռանալ չի կարելի:

 

3. Մենք կլինենք նաև նրանց ծնունդից հետո

Մի օր երեխաները կմեծանան և կգնան իրենց ճանապարհով, ու կմնանք մենք՝ ես ու կինս: Ես չգիտեմ ձեզ մոտ ինչպես է, բայց իմ տանը չեմ պատրաստվում 30-ամյա երեխա պահել: Այդ ժամանակ իմ և կնոջս հարաբերությունները կլինեն այնքան ամուր և մտերմիկ, ինչպես այժմ և միշտ: Մեր հարաբերություններն առաջնային են:

 

4. Ապագայի պլաններ

Օրվա վերջում բոլորս ենք հոգնած: Եվ, այո՛, ձեր երխաներն ունեն ձեր կարիքը: Ոչ հոբբին, ոչ ընկերները, ոչ աշխատանքը: Բայց չենք մոռանում նաև մեր հարաբերությունների մասին, քանի որ, երբ երեխաները տեսնում են, որ խնողները սիրում են իրար, նրանք վստահ են, որ ծնողներն իրենց էլ են սիրում:

Մենք միշտ ժամանակի խնդիր ունենք, այն մեզ երբեք չի հերիքում: Մենք ամբողջ օրն անցկացնում ենք մեր երեխաների հետ, և այդ իսկ պատճառով ամեն օր երեկոյան 9-ին ես խնդրում եմ նրանց, որ գնան քնելու, որպեսզի ես կնոջս հետ կարողանամ ժամանակ անցկացնել: Ամիսը 2 անգամ ես ու կինս ժամադրություն ունենք: Ահա, թե ինչու է կինս ինձ համար երեխաներիցս կարևոր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...