Որքան էլ հարուստ լինի նախուտեստների տեսականին, դրանց շարքում պանիր  անպայման  պետք է լինի; Մարինացված պանիրը հիանալի տարբերակ է:  Դրա  հագեցած համը անհամեմատելի է,  իսկ գինու համար ավելի լավ նախուտեստ դժվար թե գտնվի: Այն կարելի է պահել երկար ժամանակ և դրանից  այն ավելի համեղ է դառնում:

Բաղադրիչներ

Պինդ տեսակի պանիր 500 գ

Կիտրոն  1,5 հատ

Սխտոր  4 ատամիկ

Սև  հատիկավոր պղպեղ 0,5 թեյի գդալ

Համեմունքներ՝ ըստ ճաշակի 1 ճաշի գդալ

Կարմիր պղպեղ 1 թեյի գդալ

Ձիթապտուղ   մի քանի հատ՝ ըստ ճաշակի

Աղացած կարմիր պղպեղ 1 թեյի գդալ

Մեղր 1 ճաշի գդալ

Բուսայուղ  400 մլ

Ռեհան ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Վերցնել 2  ապակե տարա:

Պանիրը  կտրատել խոշոր խորանարդիկների տեսքով,  կիտրոնը անցկացնել մսաղացով կամ մանր կտրատել:

Կարելի է պատրաստել երկու եղանակով

Բանկայի մեջ լցնել 250 գ պանիր:

Առանձին տարայի մեջ  լցնել կիտրոնը,  մի պտղունց կարմիր պղպեղ, համեմի սերմ, ճզմած սխտորը և 200 մլ բուսայուղ  և լցնել պանիրի վրա և թղնել թրմվի: Որքան երկար մնա, այնքան ավելի համեղ կլինի: Պահել սառնարանում:
Երկրորդ բանկայի մեջ լցնել  250 գ պանիր:

200 մլ բուսայուղը տաքացնել, ավելացնել սխտորը, մի փոքր  տապակել և թողնել սառչի, այնուհետև  ավելացնել մեղրը, մեկ ճաշի գալ կտրատված կարմիր պղպեղը,  կիտրոնի կեսը, ձիթպտուղը,  աղացած կարմիր պղպեղը, ռեհանը:  Լավ խառնել, լցնել պանիրի վրա և  թողնել թրմվի,, որքան երկար մնա, այնքան համեղ կլինի: Պահել սառնարանում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...