Սա ֆրանսիական խոհանոցի գլուխգործոցներից է: Չափազանցություն չի լինի ասելը, որ այն ուղղակի հիանալի համ ունի, ոչ ոք անտարբեր չի կարող մնալ, բույրն արդեն իսկ խենթացնում է: Հավը ուղղակի հալվում է բերանում, ուտելիս չեք կարողանում կանգ առնել: Կարելի է պատրաստել ինչպես հավի կրծքամսով, այնպես էլ հավի բդիկներով: Համն ավելի հագեցած կլինի, եթե սոուսի համար վերցնեք տավարի մսի արգանակ և այն համեմեք մի պտղունց մշկընկույզով:
Բաղադրիչներ
Սոխ 3-4 գլուխ (կարելի է քանակը կրճատել)
Հավի կրծքամիս 1 կգ
Հավի արգանակ 500 մլ
Պինդ տեսակի պանիր 100 գ
Ձիթայուղ 4 ճաշի գդալ
Ալյուր 2 ճաշի գդալ
Բալզամիկ սոուս 2 թեյի գդալ
Աղ ըստ ճաշակի
Սև աղացած պղպեղ ըստ ճաշակի
Շաքարավազ 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Սոխը մաքերլ և կտրատել բարակ կիսաշրջաններով; Թավայի մեջ տաքացնել 2 ճաշի գալ ձիթայուղ և լցնել սոխը; Ավելացնել շաքարավազը, աղ, պղպեղ,, և լավ խառնել, տապակել միջին կրակի վրա 15 րոպե: Այնուհետև ավելացնել բալզամիկ սոուս, կրակին թողնել ևս 3 րոպե և թավայից դատարկել առաձին ամանի մեջ:
Հավի կրծքամիսը համեմել աղով, պղպեղով, կարելի է նաև ձեր նախընտրած համեմունքներով: Թավայի մեջ, որտեղ տապակվել էր սոխը, ավելացնել 2 ճաշի գալ բուսայուղ, տապակել կրծքամիսը մինչև ոսկեգույն կեղև առաջանա: Հանել թավայից և դնել առանձին ափսեի մեջ:
Թավայից հեռացնել սոխի և հավի մնացորդները, լցնել ալյուրը, ավելացնել հավի արգանակը, լավ խառնելով հասցնել եռման և շարունակելով խառնել եփել ևս 5-7 րոպե մինչև պնդանա:
Ջեռոցի տապակի վրա լցնել տապակված սոխը, կրծքամիսը, ավելացնել սոուսը, , եթե անհրաժեշտ է ավելացնել աղ և պղպեղ:Ավելացնել քերած պանիր և եփել ջեռոցում 10-15 րոպե 180 աստիճանի տակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն