Զկռտոցը կարող է սկսվել ցանկացած պահի և կարող է տհաճ վիճակի մեջ դնել մարդուն, օրինակ, պատկերացրեք մարդը ելույթ է ունենում ամբիոնից, հաղորավարուհին ուղիղ եթերում է, կամ աշակերտը դաս է պատասխանում և սկսում է զկռտալ: Երբեմն դա զվարճացնում է շրջապատի մարկանց:
Զկռտալ կարող են բոլորը, թե մեծահասակները, թե փոքրերը:
Ինչպես ազատվել զկռտոցից, սպասել այն անցնի, թե ինչ որ քայլեր ձեռնարկել:
Զկռտոցի առաջացման պատճառներից են
Օրգանիզմի խիստ սառեցումը
Մեծ քանակությամբ չոր սնունդ ընդունելը
Մեծ քանակությամբ ալկոհոլի ընունումը
Գազավորված ըմպելիքնրի չարաշահումը
Վախը կամ ծիծաղը
Չնայած որ այն անվնաս երևույթ է, բայց եթե շարունակվում է երկու օրից ավել, ապա պետք է գտնել պատճառը: Դա կարող է լինել գրիպը, ջրծաղիկը, նյարդային համակարգի խանգարումը կամ ուժեղ սթրեսը, մարսողական օրգանների անբավարար աշխատանքը, դիաբետը, ալերգիան, հորմոնալ ոլորտի խանգարումները, ցավազրկող պրեպարատների չարաշահումը հետվիրահատական շրջանում
Զկռտոցից արագ ազատվելու համար արեք հետևյալը
Կերեք որևէ թթու կամ դառը մթերք, օրինակ մեկ կտոր կիտրոն:
Նստեք 5-7 րոպե, ծնկները սեղմելով կրծքին:
Խորը շնչեք, պահեք շունչը և մտքում հաշվեք մինչև 10:
Դանդաղ խորը շնչեք, գլուխը հետ պահեք և շունչը պհեք 10 վայրկյան, արտաշնչեք և արագ ջուր խմեք:
Մատներով փակեք ականջները և ձողիկով ջուր խմեք դանաղ:
Հանգիստ շնչեք և արտաշնչեք:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն