Հարաբերությունները վաղուց ավարտվել են,  բայց հիշողությունը մնացել է և ոչ մի կերպ հնարավոր չի լինում  նրան մոռանալ: Բաժանության պատճառները կարող են տարբեր լինել. դավաճանություն, նոր սեր, հուզական այրում և այլն:

Որոշ կանայք բաժանվելոց հետո  սկսում են կարոտել նախկին տղամարդուն, հետևում են նրան սոցցանցերում, հայտնվում են նրա բնակության վայրին մոտ տարածքներում՝ նրան հեռվից տեսնելու հույսով, հաճախակի նայում են լուսանկարները: Նախկին զուգընկերոջ նկատմամբ կարոտ են զգում նույնիսկ  նոր տղամարդու հետ երջանիկ հարաբերությունների առկայության պայմաններում:

Հոգեբանները նշում են նախկին զուգընկերոջը մոռանալ չկարողանալու 5 պատճառ:

Անավարտության զգացում

Դա նշանակում է, որ կնոջ մոտ հարցեր  են մնացել  առանց պատասխանների: Վիրավորանքները, հակասությունները,  չպարզաբանված հարցերը  իրենց հետքն են թողնում: Դա լինում է այն ժամանակ, երբ զուգընկերները  խաղաղ չեն բաժանվում: Հոգեբանները  խորհուրդ են տալիս շարադրել բոլոր վիրավորանքները և չասված բաները թղթի վրա,  և ուղղակի դեն նետել այդ թուղթը:

Հուզական կախվածությունը

Շատ հաճախ սերը շփոթում են կախվածության հետ: Սակայն տարբերությունը մեծ է, սիրող մարդը իր սիրած էակին  ցանկանում է միան երջանկություն և կարող է նրան բաց թողնել: Կան կանայք, ովքեր խիստ կարոտում են այն տղամարուն, ով իրենց լքել է, կամ վատ է վերաբերվել: Այդ զգացողությունից ազատվելու համար պետք է վերհիշել , հիշել այն տառապանքը, որ ունեցել են նրա հետ շփման ժամանակ:

Հարմարավետության գոտի

Տևական հարաբերությունների արդյունքում որոշակի սովորություններ են ձեռք բերվում. համատեղ գնումներ կատարելը, համատեղ կենցաղը,  ընդդհանուր ընկերները և այլ փոքրիկ բաներ  ստեղծում են հարմարվետության գոտի: Եվ բաժանությունից հետո այդ  զոնան վերանում է և ցանկություն է առաջանում  վերադարձնել կայունությունը: Դա նման է այն տանը, որտեղ  անցել է մանկությունը: Պարզապես պետք է հասկանալ, որ հնարավորություն է ընձեռնվել նոր հարմարավետ գոտի ստեղծելու համար:

Չիրականացված  սպասումներ

Դուք միասին  պլաններ էիք կառուցում, ընտրում էիք ապագա երեխաների անունները,  պատկերացնում էիք, թե որքան երջանիկ ընտանիք եք լինելու և հանկարծ այդ երազանքը հօդս է ցնդում: Պետք է հարմարվել այն մտքի հետ, որ ոչ բոլոր մտարություններն են իրականանում և այսօր երբեք չես կարող վստահաբար ասել, թե ինչ կլինի հաջոր օրը:

Սեփականության զգացում

Լինում են դեպքեր, երբ նույնիսկ բաժանվելուց հետո  ազատություն չեն տալիս մյուսին, ցանկացած  մրցակցություն նրանց ստիպում է խանդել:  Օրինակ, կինը բաժանությունից մի քանի ամիս անց  տեսնում է նախկին ամուսնուն այլ կնոջ հետ, սկսում է խանդել, փորձում է պարզել ով է այդ կինը:

Նման հոգեվիճակում չհայտնվելու համար  պետք է ընտրել այն մարդուն, որի հետ իսկապես երջանիկ կլինեք  և միշտ աշխատեք հարաբերություններն ավելի ամուր դարձնելու վրա, բայց եթե նրա կողքին երջանիկ չեք, կարողացեք մոռանալ նրան, սովորեք վերջակետ դնել:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...