Դավաճանություն բառն արդեն իսկ նողկանք է առաջացնում: Այն միշտ ցավ է պատճառում: Երբ իմանում ես դավաճանության մասին, աշխարհը սկսում է հակառակ ուղղությամբ պտտվել, հոգումդ փոթորիկ է բարձրանում, որը հնարավոր է այնպիսի ավերածություններ անի, որ վերականգնելը շատ դժվար կլինի:
Որքան էլ տարօրինակ հնչի, այնուամենայնիվ կան դեպքեր, երբ պետք է աչք փակել դավաճանության վրա:
Իրավիճակային դավաճանություն
Եթե դուք սիրում եք այ մարդուն և դա ուղղակի իրավիճակային դավաճանույուն է, անցողիկ դեպք, ապա այդպիսի դավաճանությունը կարելի է ներել, բայց եթե դավաճանությունը մշտական բնույթ է կրում, ապա իմաստ չունի հարաբերությունները շարունակել:
Եթե զուգընկերը հասկացել է իր սխալը և ներողություն է խնդրում
Նրան կարելի է երկրորդ հնրավարություն տալ, եթե նա անկեղծ ափսոսում է կատարվածի համար, ապա երբեք չի կրկնի իր սխալը: Իսկ եթե դա կրկնվում է, ապա ներել պետք չէ, երկրորդ շանսը մեկ անգամ է տրվում:
Եթե դուք որոշ ժամանակով հեռացել էիք իրարից և կրկին վերսկսվել են ձեր հարաբերությունները
Եթե դուք որոշ ժամանակ ընդմիջում էիք տվել ձեր հարաբերություններում, և զուգընկերը «մեղք է գործել», ապա պետք է ներել: Այդ ընթացքում մարդն իրեն ազատ է կարծել և պարտավոր չէր հավատարիմ մնալ:
[caption id="attachment_11475" align="alignnone" width="800"] Վերանայիր քո մոտեցումը, արդյո՞ք դու չես ամուսնուդ վանել քեզնից և հասկացնել տվել, որ նրան այլևս չես սիրում: [/caption]
Նա դավաճանության է գնացել հուսահատությունից ելնելով, ցանկացել է ապացուցել, որ հետաքրքրում է ինչ-որ մեկին, փորձել է դրանով բարձրացնել իր ինքնագնահատականը: Նա դեռ հասունացած և կայացած չէ, կարելի է ներել:
Ներել թե ոչ դա յուրաքանչյուրի որոշումն է: Կա մեկ ճշմարություն, այն տղամարը ով սիրում է իր երկրորդ կեսին, երբեք չի դավաճանի, եթե կնոջ նկատմամբ սերը մարի, նա պարզապես կհեռանա, բայց քանի դեռ կողքին, է հավատարիմ կմնա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն