Հաճախ է լինում որ պատարատվում ես հյուր գնալ,  բացում ես եղունգների լաքի սրվակը ու պարզվում է, որ  լաքը չորացել է: Ժամանակ չկա  գեղեցկության սրահ գնալու համար կամ նորը գնել;  Դա իհարկե սխալ  օգտագործման արդյունքում է լինում, երբ սրվակն ամուր չի փակվում:  Սակայն  պետք չէ վհատվել:  Պնդացած լաքը կարելի է ջրիկացնել: Դրա համար պետք է ացետոն կամ եղունգների լաքը հանելու հեղուկ:

Որպեսզի ացետոնը կամ հեղուկը ավելացնելուց հետո լաքը չստացվի շատ ջրիկ պետք է ճիշտ ընտրել համաչափությունը: Եթե լաքը զբաղեցնում է սրվակի կեսը, ապա 10-12 կաթիլ հեղուկը կամ ացետոնը բավարար կլինի: Որպեսզի սրվակի մեջ հնարավոր լինի լցնել ացետոնը պետք է օգտվել կաթոցիկից: Եթե լաքը զբաղեցնում է սրվակի մեկ երրորդ մասը, ապա 5-7 կաթիլը բավարար կլինի:

Ուշադրություն դարձրեք վրձնիկին:  Եթե վրձնի մազիկները  չորացել են, ապա դա ոչ մի կերպ հնարավոր չէ վերականգնել,  ցավոք պետք է դա դեն նետել և նորը ձեռք բերել,  կամ կարելի է վերցնել այլ լաքի վրձնիկ, նախապես այն մաքրելով:
Սակայն կա ևս մեկ հանգամանք, երբ ացետոն է ավելացվում լաքին, նրա նախկին գույնն այլևս չի պահպանվում:

Եթե լաքը պարունակում է  փայլփլուն գլիտտերներ, ապա հարկ չկա այդ լաքին ացետոն ավելացնել, որովհետև այդ փայլփլուն մասնիկները  կկորցնեն իրենց փայլը կամ լիովին կլուծվեն լաքի մեջ:

Երբեմն փորձում են չորացած լաքը ջրիկացնել  օդեկոլոնի, սպիրտի կամ ջրի օգնությամբ, սակայն դա  ոչ մի օգւտ չի տա: Իզուր ժամանակ մի կորցրեք:

Եթե լաքը պնդացել է ջերմաստիճանի անկման հետևանքով, ապա կարող եք այն մի քանի րոպե պահել ափի մեջ, կամ ընկղմեք տաք ջրի մեջ և պահեք 2-3 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...