Օգտագործելով ճիշտ և համեղ սնունդ, կարելի է բարձրացնել կյանքի որակը և երկարացնել այն: Այս մթերքները չափազանց օգտակար են առողջ ապրելակերպի համար:
Ազնվամորի
Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարակը, օժտված է հակաբորբոքային հատկությամբ, ունի մաքրող ազդեցություն:
Գազար
Կանխում է մաշկի քաղցկեղի առաջացումը, այն հարուստ է կարոտինով, որով էլ պայմանավորված է նրա վառ գույնը:
Սաղմոն
Սաղմոնը պահպանում է սիրտը, քանի որ հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք կանխում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը: Բաձրացնում է «լավ» խոլեստերինի մակարդակը:
Կանաչ թեյ
Կանխում է աղիների քաղցկեղի առաջացումը: Նրանում պարունակվող կատեխինները ճնշում են քաղցկեղի բջիջների զարգացումը: Օրական մեկ-երկու գավաթը բավարար է:
Պանիրի պինդ տեսակներ
Պանիրի պինդ տեսակները օգտակար են ատամների առողջության համար, կանխում են կարիեսի առաջացումը, մեկ կտոր պանիրը բավարար է բերանում թթվայնության մակարդակը կարգավորելու համար և անհրաժեշտ կալցիումը ստանալու համար:
Կարտոֆիլ
Կեղևով եփված կարտոֆիլը կարգավոում է զարերակային ճնշումը, կեղևում պարունակվում են օրգանիզմին անհրաժեշտ կալիում, այլ ակտիվ նյութեր:
Թուրինջ
Զգալիորեն նվազեցնում է թոքերի քաղցկեղի առաջացումը, օրական մեկ թուրինջը բավարար կլինի քաղցկեղի առաջացումը 50%-ով նվազեցնելու համար:
Տավարի միս
Տավարի միսը հարուստ է ցինկով և կենդանական ծագման սպիտակուցով: Խթանում է մազերի աճը:
Բնական սուրճ
Բնական սուրճը խթանում է ուղեղի աշխատանքը, օրգանիզմը ապահովում է հակաօքսիանտներով, որոնք կանխում են Ալցհեյմերի հիվանդության առաջացումը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն