Ինչու՞ է առաջանում կրկնակզակը: Պատճառները տարբեր են.
- տարիք
- քաշի փոփոխություն
- չբալանսավորված սնունդ
- ժառանգականություն
- ամենօրյա վատ սովորություններ
- քնի խանգարումներ
- հղիություն
-
Ինչպե՞ս ազատվել կրկնակզակից
- Հատուկ վարժություններ
- Բարակ կազմով բարակ գիրք գտեք, դրեք այն ձեր գլխին և քայլեք 10 րոպե ամեն օր: Ժամանակի հետ փոխեք գրքի ծանրության աստիճանը:
- Պատկերացրեք, որ ձեր ստորին ծնոտից ծանրություն է կախված և պետք է պահել այն: Փորձեք պահել այն ձգելով դեմքի մկանները: Գլուխը պետք է ետ պահել: Կրկնեք 5 անգամ:
- Փորձեք լեզվի ծայրով դիպչել քթին, հետո ստորին ծնոտին: Կրկնեք 5 անգամ:
- Բերանը լայն բացեք և լեզվով երևակայական 8 նկարեք օդում: Կրկնեք 10 անգամ:
-
2. Ինքնամերսում
[caption id="attachment_11561" align="alignnone" width="910"] Խնամքով լվացեք և չորացրեք ձեռքերը: Դեմքի ստորին մասում քսուք կամ յուղ քսեք և սկսեք թեթև մերսել՝ առանց ճնշում գործադրելու:[/caption]Եթե ալերգիկ չեք, կարող եք անգամ մեղրով մերսում փորձել:
3. Տնային միջոցներով
Սև կավով դիմակ
3 թ/գ կավը բացել գոլ ջրով և քսել կրկնակզակի հատվածում շաբաթը 1-2 անգամ: Եթե չոր մաշկ ունեք, մի քանի կաթիլ եթերային յուղ ավելացրեք:
Կրել բանդաժ
Կան հատուկ բանդաժներ կրկնակզակի համար, որոնք թեթևացնում են մկանային լարումը, հարթեցնում մաշկի մակերեսը և էապես օգնում կրկնակզակից ազատվելու հարցում:
loading...