Մեր շուրջը հիանալի մարդիկ շատ կան, ովքեր ոգեշնչում են մեզ, աջակցում են, ուրախացնում են և ստիպում են հավատալ ինքներս մեզ:  Սակայն կան նաև այնպիսիները, որոնք ամեն գնով փորձում են  արժեզրկել դիմացինին, վատաբանել նրան: Նրանք փորձում են արժեզրկել  ցանակացած զգացմունք, ձգտում, նվիրում, նվաճում ու ձեռքբերում:

«Դա ոչինչ չի փոխի»,  «ավելի վատ վիճակում գտնվողներ էլ կան», « քո բախտն ուղղակի բերել է» և նման շատ այլ արտահայտություններ են նրանք  անում և դա վկայում է այն մասին, որ նրանք ներքուստ հարգանք չունեն ձեր նկատմամբ: Նրանք չեն ուրախանում ձեր հաջողությունների համար, նրանք չեն ցավում ձեզ հետ պատահածի համար:

Երբեմն այդ մարդիկ այնքան են առաջ անցնում, որ  սկսում են  նաև ստորացնել ձեզ: Չնայած իրականում փորձելով արժեզրկել ձեզ, նրանք  բացահայտում են իրենց էությունը: Եթե մարդը չի ուրախանում մեկ այլ մարդու հաջողությամբ, ապա դա նշանակում է, որ նա նախանձում է: Իսկ նախանձը չարիքների մայրն է:   Ձեզ արժեզրկելով, նա  փորձում է ինքնահաստատվել, բարձրացնել իր ինքնագանահատականը:

Պետք չէ վիրավորվել և ընկճվել, ուշադրություն դարձնել նման մարդկանց բառերին, պետք է առաջ գնալ:

Իհարկե, պետք է տարբերել առողջ քննադատությունն ու արժեզրկումը: Առողջ քննադատությունը  օգնում է կողքից նայել իրավիճակին, ուշարությունը սևեռել բաղթողումների վրա, իսկ արժեզրկողների միակ նպատակը ձեզ ստորացնելն ու ցավ պատճառելն է:

[caption id="attachment_11552" align="alignnone" width="900"] 

Իրավիճակն ավելի բարդ է, երբ օրինակ երեխային դեռ մանկուց անընդհատ արժեզրկում են, օրինակ, ծնողներն անըհատ դժգոհում են, ասում են, երեխան ոչ մի բանի պիտանի չէ, հիմար է,մատնանշում են նրա թերություննեը և երբեք չեն խոսում նրա լավ կողմերի մասին, չեն գովաբանում: Դա խիստ վնասում է  և երեխան մեծանում է այն մտքով, որ ինքն անհաջողակ է, որ իր մոտ ոչինչ չի ստացվի և նրա մոտ ձևավորվում  ու զարգանում է թերարժեքության բարդույթ, ինչը խանգարում է ապրել լիարժեք կյանքով և վայելել այն: Եթե ծնողները կարծում են, որ երեխան   անպիտան է ու  թերությունների մարմնացում, ապա թող հիշեն ժողովրդական ասացվածքը, պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Ինչպես արևն է ջերմացնում մայր հողը ու կյանք պարգևում, այդպես էլ ջերմ ու խրախուսական, բարի ու գեղեցիկ բառերն են մարդկանց ուժ տալիս: Ժպտանք և գնահատենք միմյանց, կյանքը դրանով է գեղեցիկ:

 Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...