Լավ երեխաներ մեծացնելը յուրաքանչյուր ծնողի ամենակարևոր առաջնահերթությունն է։ Սակայն, առաջին հայացքից պարզ թվացող այս խնդիրը, չափազանց բարդ է, քանի որ երբեք չի կարելի հաստատ իմանալ, թե ինչ անդրադարձ կունենա որոշակի գործողությունը երեխայի հոգեբանության և անհատականության ձևավորման վրա։

Այդ խնդիրը ինչ-որ չափով լուծելու համար BlogNews-ը առաջարկում է Ձեզ 4 խորհուրդ Հարվարդի հոգեբաններից՝ «լավ» երեխաներ մեծացնելու համար։

1. Ժամանակ անցկացրեք Ձեր երեխայի հետ

Սա ամեն ինչի հիմքն է․ Դուք պետք է պարբերաբար ժամանակ անցկացնեք Ձեր երեխայի հետ, հետաքրքրվեք նրա հետաքրքրություններով և խնդիրներով և, ամենակարևորը, լսեք, թե ինչ է նա ասում։ Այս կերպ դուք ոչ միայն ավելի լավ կծանոթանաք Ձեր աղջկա կամ տղայի անհատականության հետ, այլև վառ օրինակ կծառայեք նրա համար՝ հոգ տանելու հարցում։

2. Մշտապես ասեք Ձեր երեխային, թե ինչ կարևոր է նա Ձեզ համար

Հոգեբանների անցկացրած հետազոտության համաձայն՝ շատ երեխաներ չգիտեն, որ իրենց ծնողների համար նրանք աշխարհի ամենակարևոր մարդն են։ Իրականում նրանք այդ բառերը լսելու կարիքն ունեն։ Մի՛ մոռացեք այս մասին հաճախակի ասել Ձեր երեխաներին, որպեսզի նրանք իմանան ինչքան սիրված, գնահատված և ապահով են Ձեզ հետ։

3. Սովորեցրեք նրան լուծել խնդիրները, այլ ոչ թե փախչել դրանցից

Եթե, օրինակ, Ձեր երեխան հանկարծակի որոշի, որ պետք է թողնի ֆուտբոլով զբաղվելը, ապա պարտադրեք, որ նա բացատրի նմանատիպ ցանկությունը և դուք էլ բացատրեք այն պարտականությունները, որ նա ունի թիմակիցների առաջ։ Եթե նրանք պնդեն, օգնեք նրանց նոր հետաքրքրություն գտնել և այդ ոլորտում փորձեք կամքի ուժ կերտել նրանում։

4. Սովորեցրեք նրանց, որ ամեն օր մի բանով օգնեն Ձեզ, և ցույց տվեք, որ շնորհակալ եք օգնության համար

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր սովոր են երախտագիտություն ցույց տալ, ավելի հակված են կարեկցող, բարի և առատաձեռն լինելուն։ Այդ իսկ պատճառով էլ պետք է անել այնպես, որ Ձեր երեխան օգնի Ձեզ ինչ-որ բանով և դրա դիմաց շնորհակալություն ստանա։ Մասնագետները խորհուրդ են տալիս շնորհակալությունն արտահայտել բարության ցուցաբերումով։

Աղբյուր՝ Blognews.am

loading...