Կարմիր թելը` կապված դաստակին, ապահովում է տիրոջը պաշտպանությամբ` հիվանդություններից, անհաջողություններից և վատ աչքից:
Ոչ բարդ հուռութքը ժամանակակից աշխարհ է հասել դարերի խորքից և պատմության յուրաքանչյուր փուլում մարդիկ դա օգտագործել են այն բանի համար, որպեսզի պաշտպանեն իրենց և իրենց հարազատներին դժբախտություններից:
Հուռութքի պատմությունը սկսվում է Իսրայելում: Հավատացյալ մարդկանց գիտակցության մեջ կարմիր թելը հանդիսանում է կենցաղային չարիքից և ճակատագրի հարվածներից պաշտպանելու սիմվոլ, քանի որ հենց դրանով է փաթաթված եղել բիբլիական նախամոր, մայրական սիրո և զոհողության մարմնացում Ռաքելի գերեզմանը: Մարդիկ այցելում էին նրա գերեզմանին կարմիր թելերով և լիցքավորում էին այն լուսավոր էներգիայով, որպեսզի հետո կապեին իրենց հարազատների և մտերիմների դաստակներին: Կարմիր թելը դառնում էր հուռութք, որը պաշտպանում էր վատ մարդկանց բացասական ազդեցությունից:
Ինչպես ճիշտ կապել թելը դաստակին:
Ուժեղ հուռութքը կարելի է պատրաստել սեփական ձեռքերով: Թելը պետք է բրդյա լինի. բուրդը ոչ միայն վանում է բացասական էներգիան, այլ նաև ունի բուժիչ հատկություն: Բուրդը նպաստում է հոդերի վնասվածքների վերացմանը և մաշկի վերականգնմանը, դրա համար մարդիկ վաղ ժամանակներից կապում էին բրդյա թել` իրենց առողջությունը վերականգնելու նպատակով:
Նրա համար, որպեսզի կարմիր թելը վերածվի հուռութքի, անհրաժեշտ է դրա վրա մի քանի հանգույց անել, ինչպես դա արել են մեր նախնիները: Աշխատանքն անհրաժեշտ է սկսել «լռության րոպեով», որի ժամանակ Դուք կենտրոնանում եք դրական էմոցիաների վրա և ազատվում եք բացասականից, քանի որ թելը հիշում է այն զգացմունքները, որը Դուք տածում եք նրա հետ աշխատանք կատարելու ընթացքում: Հանգույցների քանակը պետք է կենտ լինի: Հիշեք այն մասին, որ դրանցից ոչ մեկը չի կարող աննպատակ կապվել. յուրաքանչյուրը պետք է օժտված լինի որևէ ֆունկցիայով: Չարժե չափից շատ հանգույց անել: Օպտիմալ քանակությունը 7-ն է:
Կապելով հանգույց, մտովի արտասանեք, թե ինչ նպատակով եք դա անում: Նախօրոք մտածեք, թե կոնկրետ ինչ եք ուզում ստանալ հուռութքից: Հանգույցների միջև տարածություն թողեք` ոչ պակաս 1սմ-ից, այլապես դրանք կսկսեն փոխազդեցություն գործել իրար վրա և կթուլացնեն կարմիր թելի ընդհանուր ուժը:
Պատրաստի թելը կապվում է ձախ դաստակին: Դաստակը ամենախոցելի տեղերից մեկն է բացասական ներգործության համար, դրա համար էլ միշտ ավելի խնամքով է պաշտպանվել: Հուռութքը պետք է կապի հարազատ մարդ: Եթե դա ինքնուրույն անեք, ապա կարող եք ոչ միայն կարմիր թելին զրկել հուռութքային ֆունկցիաներից, այլ նաև Ձեր կյանք գրավել անհաջողություններ:
Թելն ավանդաբար կապում են 3 հանգույցով, այդ ընթացքում արտասանելով. «Աստված քեզ պահապան, Սուրբ ուժերը դժբախտությունը կհեռացնեն: Ամեն»:
Այդ պահից պետք է թելը կրել և չհանել:
Եթե որոշակի ժամանակ անց Դուք հայտնաբերում եք կարմիր թելի կորուստը, նշանակում է, որ այն գերհագեցել է բացասական էներգիայով, չթողնելով դրան Ձեզ մոտիկ, և ամբողջովին կատարել է իր ֆունկցիան: Ժամանակն է նոր հուռութք պատրաստելու համար: