Միլիոնավոր մարդիկ  իրենց առավոտը սկսում են նարնջի հյութով, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ  և հանդիսանում է ամենաօգտակար մրգերից մեկը:  Բայց   մեզանից քչերը գիտեն, որ նարնջի կեղևն օժտված է օգտակար հատկություններով:

 

Նարնջի և մյուս ցիտրուսային մտքերի  կեղևը  պարունակում է D-limonene, որն օժտված է  անուշ բույրով  և  կիրառվում է տարբեր մակերևույթներ մաքրելու նպատակով:

Նարնջի կեղևը  օժտված է նաև հակաբակտերիալ հատկություններով,  ոչնչացնում է բակտերիաները և բորբոսը:

Քացախը  լայնորեն կիրառվում է տարբեր մակերևույթներ  մաքրելու համար, սակայն դրա հոտը ոչ բոլորին է դուրեկան:  Քացախի հոտը կարելի է մեղմել  նարնջի կեղևների օգնությամբ:  Բանկայի մեջ լցնել  նարնջի կեղև, վրան լցնել քացախ. փակել և թողնել մեկ շաբաթ: Այնուհետև  լցնել հեղուկցրիչի  մեջ և  օգտագործել որպես  սովորական ունիվերսալ մաքրող միջոց:

Տարայի մեջ դնել նարնջի  կեղև և վրան լցնել մեկ բաժակ ջուր: Դնել միկրոալիքային վառարանի մեջ և թողնել ամենաշատը 7 րոպե, որից հետո մնում է միայն մաքրել միկրոալիքային վառարանը ներսից: Այս եղանակով կարելի է մաքրել նաև ջեռոցը:

Նարնջի կեղևը կարելի է օգտագործել նաև որպես  համեմունք: Այն անուշ բույր և յուրօրինակ համ կհաղորդի ուտեստներին, հավով աղցաններին: Դրա համար պետք է նարնջի կեղևը չորացնել,  մանրացնել փոշու տեսքով, խառնել աղի և սև պղպեղի հետ և օգտագործել:

Նարնջի կեղևից կարելի է նաև մարմնի համար սկրաբ պատրաստել:

Վերցնել ¾ բաժակ շաքարավազ, 4 ճաշի գդալ նշի յուղ, 1 գդալ ձիթայուղ և մեկ նարնջի կեղև:  Նարնջի կեղևը անցկացնել մանր քերիչով, վրան լցնել շաքարավազ,  այնուհետև յուղերը:  Ստացված խառնուրդն օգտագործել որպես  մարմնի սկրաբ:

Նարնջի կեղևը  օգնում է սպիտակեցնել ատամները: Ատամի մածուկին ավելացնել նարնջի կեղևի փոշի կամ  նարնջի կեղևը քսել ատաներին: Դա կամրացնի ատամները, կհանի դեղին փառը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...