Կյանքում հնարավոր չէ խուսափել ցավերից և հոգնածությունից;  Դա նորմալ է, քանի որ մենք կենդանի օրգանիզմ ենք և չենք կարող մշտապես մեզ կատարյալ զգալ:

Զարմանալի է, թե ինչպիսի դեր են խաղում մեր արտաքին օրգանները:

Հավանաբար քչերին է հայտնի, որ մարդու ականջը բացի  լսելու գործառույթն իրականացնելուց, նաև համարվում է շատ հիվանդությունները բուժելու միջոց: Իրականում մարդու յուրաքանչյուր ականջը ներկայացնում է մարմնի լիարժեք քարտեզ: Ականջներում  գտնվում են նյարդային վերջույթների մեծ քանակություն,  որոնք նյադրային համակարգի միջոցով   կապված են ներքին օրգաններից յուրաքանչյուրի հետ: Յուրաքանչյուր ականջի վրա տեղակայված են 6 կետեր, որոնք կապված եմ մարմնի  կոնկրետ հատվածների հետ: Սեղմեք ամրակով և կզգաք,  թե ինչ կկատարվի ձեր մարմնում:

Կետ 1.

Այս հատվածը կապված է մեջքի և ուսերի հետ: Սեղմելով  այդ կետը 1 րոպե ամեն օր, դուք կկարողանաք  հանել լարվածությունը այդ հատվածում: Հատկապես  արդիական է այն մարդկանց  համար, ովքեր նստակյաց կյանք են վարում:

Կետ 2.

Այս կետը կապված է ներքին օրգանների հետ: Եթե ներքին անհարմարավետություն եք զգում, չափազանց հոգնած եք և ինքնազգացողությունը լավ չէ,  ամրակը մեկ րոպե ամրացրեք այդ կետի վրա: 20 վայրկյան անց թեթևություն կզգաք:

Կետ 3.

Այս կետը կապված է հոդերի հետ: Սեղմեք այս կետը հոդացավը և հոգնածությունը հանելու համար, սա հատկապես օգտակար է այն մարդկանց, ովքեր աշխատանքի բերումով  ողջ օրը նստած են համակարգչի առջև:

Կետ 4.

Այս կետը կապված է քթի և կոկորդի հետ: Այս կետը սեղմելը բացում է խցանված քիթը և հանում է կոկորդի ցավը:

Կետ 5.

Այս կետը կապված է մարսողության հետ: Ամրակով 1 րոպե սեղմելով այդ կետը  թեթևանում է  ցավը որովայնում և աղիներում:  Այս հնարը կարելի է կիրառել որպես կանխարգելիչ միջոց:

Կետ 6.

Այս կետը կապված է սրտի և գլխի հետ:

Ամրակը մեկ րոպե դրեք այս կետում, դա կանոնավորում է սրտի աշխատանքը, հանում է միգրենը և գլխացավը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...