Հազիվ թե գտնվի մի մարդ, որ ձյան փաթիլ տեսնելիս հիացմունքով չնայի: Ձյունը բնության ամենագեղեցիկ երևույթներից է, այն այնքան գեղեցիկ հույզեր է արթնանցնում մարդու մեջ, չնայած, որ ձյունն իր հետ բերում է մի շարք դժվարություններ: Եվ այնուամենայնիվ հետաքրքիր կլինի ծանոթանալ ձյան մասին որոշ փաստերի հետ:
Հավանաբար բոլորը գիտեն, որ ձյուն չի տեղում երկրագնդի որոշ հատվածներում, և այդ պատճառով շատ երկրների բնակիչներ ընդհանրապես ձյուն չեն տեսել, նրանք չեն պատկերացնում բնականից ինչպիսին է ձյունը, եթե իհարկե չեն եղել այն երկրներում որտեղ ձյուն է տեղում:
Երկրագնի վրա թափվող միլիոնավոր ձյան փաթիլներից ոչ մեկը նման չէ մյուսին, հնարավոր չէ գտնել կառուցվածքով իրար նման երկու փաթիլ:
Ձյան փաթիլները 95%-ով կազմված են օդից, այդ պատճառով էլ նրանք իջնում են շատ դանդաղ, 0,9 կմ/ժամ արագությամբ:
Ինչո՞ւ է ձյունը սպիտակ Որովհետև ձյան կառուցվածքում օդ կա: Լույսի ամենահնարավոր ճառագայթները արտացոլվում են օդով լցված սառույցի բյուրեղների եզրերից և տարածվում են:
Բայց եղել են դեպքեր, երբ ձյունն ուրիշ գույն է ունեցել: Օրինակ 1969 թվականին Շվեյցարիայում երկնքից թափվել է սև ձյուն հենց Ծննդյան տոներին, իսկ 1955 թվականին Կալիֆորնիայում տեղացել է կանաչ ձյուն և նրանք ովքեր ձեռք էին տվել կանաչ ձյանը մաշկային լուրջ խնդիրներ էին ունեցել, նրանք ովքեր փորձել էին համտեսել այդ ձյունը մահացե էին: Հավանաբար դրանով է պայմանավորված, որ մեծահասակներն արգելում են ուտել դեղին ձյունը:
1 սմ ձյան ծածկույթը հավասար է 25-35 խորանարդ ջրի:
Հետաքրքրականն այն է, որ երբ ձյան փաթիլն ընկնում է ջրի վրա, բարձր հաճախականության ձայն է առաջանում, դա մարդը չի կարող լսել, սակայն ձկներին դա այնքան էլ դուր չի գալիս:
Ձմռանը ձյունը Երկրի մակերևույթից արտացոլում է արևի ճառագայթների 90%-ը, դրանք ուղղելով դեպի տիեզերք, դրանով իսկ թույլ չտալով Երկրին տաքանալ:
1987 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ Մոնտանա նահանգում երնկքից իջել է ամենամեծ ձյունիկը՝ 38 սմ տրամագծով, այն դեպքում, երբ սովորաբար ձյունիկներն ունենում են 5 մմ տրամագիծ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն