Մենք այն ենք, ինչ ուտում ենք: Մեր կյանքի որակը ուղղակիորեն կախված է այն մթերքներից, որ մենք օգտագործում ենք: Գաղտնիք չէ, որ մթերքները տարբերվում են իրենց սննդային արժեքով, օգտակարությամբ, բաղադրությամբ և այլն: Այս 10 մթերքները համարվում են մոլորակի ամենաառողջ մթերքները:
Կիտրոն
Մեկ կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, հայտնի է որպես ամենալավ հակաօքսիանտ և բուժիչ միջոց բորբոքային պրոցեսների դեպքում: Կարգավորում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ:
Բրոկոլի
Բրոկոլիի մեկ բույլը պարունակում է վիտամին С-ի և վիտամին К-ի օրական չափաբաժնի 100 տոկոսը: Բրոկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան տավարի միսը: Այս բանջարեղենը հարուստ է վիտամիններով, և միկրոտարրերով, հատկապես С և К վիտամիններով: А վիտամինի պարունակությամբ այն գերազանցում է նույնիսկ կաղամբին:
Սև շոկոլադ
[caption id="attachment_11644" align="alignnone" width="900"] Milk chocolate[/caption]
Կարտոֆիլ
Կարտֆիլը հանդիսանում է սննդային հյուսվածքների և բարդ ածխաջրերի հիանալի աղբյուր: Կարտոֆիլում առկա է իմունային համակարգը խթանող վիտամին А:
Սաղմոն
Սա սպիտակուցի և օմեգա-3 ճարպերի հիանալի աղբյուր է, ոոնք կանխում են ցանկացած տեսակի հիվանդությունների առաջացումը: 100 գ սաղմոնը կարող է կանխել տարիքային բոլոր հիվանությունները առանց բացառության, ներառյալ Ալցհեյմերի համախտանիշը և ծերունական սկլերոզը:
Ընկույզ
Ընկույզը իրենից ներկայացնում է չափազանց սննդարար մթերք, որը կարող է լրացնել օմեգա-3 ճարպաթթուների անբավարարությունը: Ընկույզը հիանալի կերպով կարող է փոխարինել մսին:
Ավոկադո
Այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն օգտակար է սրտի համար, այն նաև պարունակում է գլյուտատիոն, որը հզոր հակաօքսիանտ է:
Սխտոր
Սխտորը պայքարում է բակտերիաների դեմ, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, և կարգավորում է զարկերակային ճնշումը:
Սպանախ
Սպանախը պարունակում է լյուտեին և ցեակսանտին, որոնք երկուն էլ հզոր հակաօքսիանտ են: Պահածոյացված սպանախը ևս շատ օգտակար է, ֆերմենտացիայի շնորհիվ նրանում ազտավում են ածխաջրային միացություններ, որոնք շատ կարևոր են մեր մարսողության համար:
Լոբի
Լոբին հանդիսանում է բուսական ծագման սպիտակուցի հիանալի աղբյուր: Մեկ շաբաթվա ընթացքում չորս բաժակ լոբին 22 տոկոսով նվազեցնում է ինֆարկտի առաջացման ռիսկը: Բացի այդ, լոբին հիանալի մաքրում է օրգանիզմը, պաշտպանում է քաղցկեղային ձևավորումներից և չարորակ ուռուցքներից:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն