Ականավոր բժիշկ Կոմարովսկին հորդորում է երեխային մեծացնելիս չընկնել ծայրահեղությունների գիրկը: Երեխային մեծացնելու և դաստիարակելու գործընթացը առանց այն էլ շատ բարդ ու պատասխանատու, հոգսաշատ աշխատանք է և կարիք չկա այն ավելի բարդացնել:
Եվ այսպես Կոմարովսկին տալիս է հետևյալ խորհուրդները:
ԱՅՈ մաքրությանը, ՈՉ ստերիլությանը:
Պետք է ապահովել մաքրությունը, սակայն կարիք չկա ստերիլություն ապահովել, ստրիլություն հնարավոր է ապահովել տանը, սակայն ա հնարավոր չէ ապահովել ոչ մանկապարտեզում, ոչ դպրոցում, ոչ բակում և ոչ մի ուրիշ տեղ,:
ՈՉ շատակերությանը և ուտելուն՝ ախորժակի բացակայության դեպքում:
Հարկ չկա երեխայինչափից շատ կերակրել, կամ ստիպել ուտել, երբ նա ապորժակ չունի: Եթե ախորժակ չունի, նախ, պետք է պարզել պատճառը:
ՈՉ գերտաքացմանը և փոշի կլանող իրերին, ԱՅՈ օդի ջերմստիճանի, խոնավության, մաքրության վերհսկողությանը:
Այն սենյակում, որտեղ գտնվում է երեխան, որտեղ անցնում է նրա օրվա մեծ մասը, հարկ չկա շատ տաքացնել, նա պետք է սովորի ապրել նորմալ ջերմաստիճանի պայմաններում, երեխայի սենյակում չպետք է լինեն փոշի կլանող իրեր, օրինակ. բարձր խավով գորգ, շատ փափուկ խաղալիքներ և այլն: Պետք է միշտ նորմայի սահմաններում պահել երեխայի սենյակի օդի ջերմաստիճանը, խոնվությունը և մաքրությունը:
ԱՅՈ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ երեխան պետք է իր ուժերից վեր գործերով զբաղվի, դա տխուր հետևանքներ կարող է ունենալ: Ֆիզիկական ծանրաբեռվածությունը լավ է անրադառնում ինքնազգաղոցության վրա, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը առողջ լինելու գրավականներից մեկն է:
ԱՅՈ մաքուր օդին, Ոչ հեռուստացույցին: Երեխան պետք է շատ լինի մաքուր օդում, այլ ոչ թե ժամանակի մեծ մասն անցկացնի հեռուսատցույցի, համակարգչի առջև:
ՈՉ քաղցրավենիքներին: Երեխաներին չի կարելի շատ քաղցրավենիք տալ, լավ կլինի նա ընդհանրապես դրանցից հեռու մնա:
ԱՅՈ սառը ըմպելիքներին: Սա չի նշանակում սառույցով կամ շատ սառը ըմպելիքներ պետք է տալ երեխային: Երեխան պետք է սովորի սենյակային նորմալ ջերմաստիճանի ըմպելիքներին:
ԱՅՈ աղիների կանոնավոր աշխատանքին: Պետք է մշտապես ուշադիր լինել, թե ինչպես են գործում աղիները:
Բուժում դեղորայքներով միայն դրանց խիստ անհրաժեշտության եպքում, երբ հնարավոր չէ առանց դրանց, բայց օգտագործել միայն փորձված դեղորայքներ, երբեք չհատալ գովազդներին և դեղատներում առաջարկվող թանկարժեք անալոգներին:
Ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, քան հեռախոսով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն