Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը բալիկի է սպասում։ Մեզ հետ զրույցում երգչուհին հաստատեց այս տեղեկությունը և ասաց, որ հղիության առաջին եռամսյակում է։

Սիլվան նշեց, որ չի պատրաստվում երկրպագուներից թաքցնել ուրախալի լուրը, պարզապես այս փուլում դեռ չի ցանկանում խոսել զգացողությունների մասին։ Ապագա մայրիկը նոր կարգավիճակի ու զգացողությունների մասին առաջին հարցազրույցը խոստացավ Tert.am Life–ին տալ։

Նոր տարին երգչուհին սկսել է նոր սպասումով։ Փոքրիկի ծնունդը Սիլվայի և Նորայրի ընտանիքում շատ սպասված է։ Մեր նախորդ զրույցում երգչուհին ասել էր, որ շատ է սիրում բալիկների և արդեն պատրաստ է մայրանալու։ Երեխաներ ունենալը նրա երազանքն է։

Նշենք, որ Սիլվան ու Նորայրն ամուսնացել են 2017 թվականի հունիսի 10–ին։

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան

loading...