Տեսահոլովակում երգչուհու և պարուհիների կերպարների հեղինակը ոճաբան Արայիկ Գաբաջյանն է: Լիլիթը նկատեց, որ նոր աշխատանքը փոքր-ինչ տարբերվում է իր նախորդ երգերից, բայց  լսարանն իրեն նորովի չի բացահայտի:

«Այս տեսահոլովակում ես պարում եմ, ինչպես իմ նախորդ տեսահոլովակներում: Ծովինար Ջիլավյանն ինձ համար բավականին բարդ, արհեստավարժ պարողին բնորոշ պար էր բեմադրել և վստահեցնում էր, որ ես կարող եմ դա սովորել։ Սակայն նախապատրաստվելու ժամանակը շատ կարճ էր, նախընտրեցի ավելի թեթև պարային բեմադրություն լինի, որպեսզի աշխատանքը թերի չստացվի»,-ասաց Լիլիթը:

Երգչուհին նշեց, որ նպատակ ունի տարվա ընթացքում իր լսարանին ներկայանալ մեղեդային, հուզական մի երգով, որի շնորհիվ շատերը կվերհիշեն 90-ականների Լիլիթ Կարապետյանին:

«Ամեն հարցի հետ կապված  պարտադիր լսում եմ մայրիկիս կարծիքը։ Օրերս խոսում էինք, ասաց՝  թող այս երգերդ լինեն, բայց երազում եմ, որ սրտից բխող, սրտաճմլիկ, սիրուն երգ ունենաս: Նա նկատեց, որ եղբորս մահնվանից հետո չեմ ունեցել այնպիսի երգեր, ինչիպիսիք էին «Տանգոն», «Կարապի սերը»։ Եղբայրս ինձ համար ամեն ինչ կարողանում էր անել` թե՛ սիրային, մելամաղձոտ երգեր»,-եզրափակեց երգչուհին:

Հեղինակ Անահիտ Հակոբյան


 

 

 

loading...