Կենանակերպի յուրաքանչյուր նշան աչքի է ընկնում իր այս կամ այն առավելություններով: Հնարավոր է, որ նույն նշանի տարբեր ներկայացուցիչների մոտ տվյալ հատկանիշները տարբեր կերպ դրսևորվեն, և դա զարմանալի չէ, քանի որ աշխարհում կան միլիոնավոր մարդիկ, որոնք ծնվել են նույն նշանի տակ:
Կույս
Կույսերը երբեք ոչ մեկին վատ բան չեն անում և նրանք շատ բարի են: Կույսերը երբեք չեն մոռանում իրենց հասցված վիրավորանքը, սակայն չեն թշնամանում, եզրահանգումներ են անում և պարզապես խաչ են քաշում այդ մարդու վրա: Կույսերը մարդկանց միանգամից չեն հեռացնում իրենց կյանքից, բայց եթե հստակ որոշում են կայացնում, ապա դա անբեկանելի որոշում է:
Կշեռք
Կշեքռները բարի են և շատ դաստիարակված և հենց դա է պատճառը, որ նրանք չեն կարողանում մարդկանց իրենց տեղը դնել: Կշեռքները առաջինն են լռում, ոչ այն պատճառով, որ թույլ են կամ սխալ, պարզապես չունեն կոպտություն և տանել չեն կարողանում բռիությունը: Կշեռքները կարծում են, որ զգացմունքները պետք չէ արտահայտել բուռն կերպով, հենց այ պատճառով էլ նրանք, երբեմն սառը մարդու տպավորություն են թողնում, նրանք հոգու խորքում շատ բարի են:
Կարիճ
Կենդանակերպի այս նշանը համարվում է ամենաբարդը, բայց ինչ վերաբերում է բարությանը, ապա նրանք բարության մարմնացում են, այնքան բարի են, որ շատերը օգտվում են այդ առիթից և կարող են նրանց շահագործել: Նրանք չափազանց կարեկցող են, բայց նաև հիշաչար են, չնայած, որ դա երբեք արտաքուստ չի երևում:
Ցուլ
Այս բաց և լուսավոր նշանը օժտված է առնձնահատուկ բարությամբ: Նրանք կարող են որոշում ընդունել ի վնաս իրենց, եթե համոզված են, որ դրանից կշահեն իր հարազատներն ու սիրելիները: Նրանք հանուն սիրելի մարկանց պատրատ են նվիրել իրենց սիրտը, Ցուլը կարող է իր ողջ գումարը կամ հացի վերջին կտորը տալ դրա կարիքն ունեցողին և չմտածել իր հաջորդ օրվա մասին:
Ջրհոս
Այս նշանի ներկայացուցիչներն ընունակ չեն նույնիսկ ամենափոքր վատ քայլի, նրանք այն էակներն են, որ նույնիսկ մրջյունին չեն նեղացնի: Նրանք բարի են բոլորի նկատմամբ, նույնիսկ նրանց, ովքեր սաստիկ ցավ են պատճառել իրենց: Նրանք այնքան խելացի են, որ չեն ծախսում իրենց թանկ ժամանակը չար մտքերի ու չար գործերի վրա: Բայց դա չի նշանակում, որ նրանք միամիտ են և ոչինչ չեն նկատում և չեն հասկանում, պարզապես շատ մեծահոգի են: Նրանք արժանի են խորը հարգանքի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն