Այս խմորից կարելի է պատրաստել ցանկացած թխվածք. կարկանդակ, պիրոգ, բուլկիներ, կլոր գաթա և այլն: Այս խմորը քմահաճ չէ, այն հասունանում է ինչպես տաք, այնպես էլ սառը միջավայրում: Սառնարանում կարելի է պահել 7 օր: Եվ դա հնարավորություն է օրվա ցանկացած պահին մատուցել թարմ թխված համեղ ու անուշաբույր որևէ թխվածք:
Բաղադրիչներ
Կաթ 350 գ
Ձու 2 հատ
Շաքարավազ 2 ճաշի գալ
Աղ մի պտղունց
Խմորիչ 50 գ
Մարգարին 100 գ
Ալյուր 700-750 գ
Պատրաստման եղանակը
Խմորիչը լուծել տաք կաթի մեջ:
Ավելացնել փափկեցրած մարգարինը, շաքարավազը, աղը, ձվերը:
Խառնել, որ ստացվի համասեռ զանգված:
Ավելացնել ալյուրը, հունցել փափուկ խմոր:
Դնել տաք տեղում, եթե ցանկանում եք արագ թխել:
Կարելի է նաև տեղադրել պոլիէթիլենային տոպրակի մեջ և դնել սառնարանը:
2 ժամ հետո կարելի է թխել:
Այս խմորը կարելի է պահել սառնարանում 7 օր և այն չի կորցնում իր թարմությունը:
Եթե խմորը օգտագործվում է քաղցր թխվածքի համար, կարելի է ըստ ցանկության շաքարավազը ավելացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն