Իմաստուն մարդկանց մտքերը շատ օգտակար են կյանքում, դրանք սովորեցնում են ճիշտ մտածել, ճիշտ ապրել:

Երբեմն կյանքը փակում է դռները և դա նշանակում է, որ եկել է գործելու ժամանակը: Երբ սկսվում են դժվար ժամանակներ, հիշեք,  ոչ մի ժվարություն  չի գալիս առանց նպատակի,  հաղթահարեք այդ դժվարությունը և կհասնեք այդ նպատակին, բայց դաս քաղեք այդ իրավիճակից և մի մոռացեք այդ դասը: Այն, որ դուք պայքարում եք,  դա չի նշանակում, որ դուք պարտվում եք: Ցանկացած մեծ նվաճում ձեռք է բերվում  մեծ պայքարի արդյունքում:Համբերատար եղեք և վստահ առաջ գնացեք:

Կյանքում ամեն ինչ ժամանակավոր է

Երբեք անձրևը հարատև չի լինում, մի օր այն կտրվում է և շողում է արևը: Բոլոր վերքերը սպիանում են, մթին միշտ էլ հաջորդում է խավարը: Եթե ձեզ որևէ բան անհանգստացնում է,  դա չի նշանակում, որ դուք ժպտալու այլ պատճառ չունեք: Ամեն վայրկյանը, րոպեն, օրը նոր շանս է, օգտագործեք այն: Կյանքում ամեն ինչ անցողիկ է:

Գանգատները ոչինչ չեն փոխի

Նրանք ովքեր շատ են գանգատվում, շատ քիչ բանի են հասնում կյանքում: Արեք ամեն հնարավորը, թեկուզ և հաջողության չհասնեք, մի նստեք ձեռքերը ծալած: Հիշեք, իրական երջանկությունը սկսվում է այն պահին, երբ դադարում եք գանգատվել և շնորհակալ եղեք այն խնդիրների համար, որոնք չունեք:

Սպիացած վերքերը ձեր ուժի խորհրանիշն են

Կյանքը, մարդիկ վերքեր են հասցնում, որոնք  ժամանակի ընթացքում սպիանում են: Սպին վկայում է, որ ցավն անցել է,  դուք հաղթահարել եք ցավը, դաս եք քաղել և ավելի ուժեղ եք դարձել: Սպին  հաղթանակի դաջվածքն է ձեր հոգում: Մի մնացեք այդ սպիերի  գերին, փակեք այդ էջերը:

Ամեն պայքար մեկ քայլ առաջ է դեպի հաղթանակը:

Որևէ հարկ բարձրանալու համար, դուք բարձրանում եք աստիճաններով, ամեն պայքար մեկ աստիճան է, որքան շատ եք պայքարում, այնքան վեր եք բարձրանում:

Ուրիշների վատ վերաբերմունքը ձեր նկատմամբ  ձեր խնդիրը չէ

Եթե ձեզ վատ են վերաբերվում, փորձում են ձեզ նսեմացնել,  հաղթել ձեզ, ապա դա նրանց խնդիրն է,  մի հանձնվեք, ժպտալով առաջ գնացեք, սրտին մոտ մի ընդունեք և թույլ մի տվեք, որ նրանք փոխեն ձեզ:

Այն, ինչ լինելու է, անպայման կկատարվի

Դուք ավելի ուժեղ եք դառնում, երբ հրաժարվում եք գոռգոռոցներից, գանգատներից, երբ ժպտում եք և գնահատում եք ձեր կյանքը: Ի վերջո, այն ինչ լինելու է, կլինի, դուք ի զորու չեք հանգամանքներից վեր կանգնելու: Թողեք ամեն ինչ իր հունով գնա:

Շարունակեք առաջ գնալ

Մի վախեցեք կրկին սիրել,  թույլ մի տվեք, որ հոգում առաջացած ճեղքվածքներն այնքան խորանան, որ անունդ առաջանա,  Հասկացեք մի պարզ բան, ամեն օրվա հետ ավելի ուժեղ եք դառնում: Քաջությունը հիանալի հատկանիշ է: Գտեք ձեր սրտում և հոգում  այն, ինչը ձեզ կստիպի ժպտալ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...