Գործող խորհուրդներ բոլոր նրանց համար, ովքեր երեկոյան արդեն ուժ չեն ունենում:

Ձեռնարկատեր և ինքնազարգացման մասին բլոգի հեղինակ Սքոթ Յանգը (Shott Young) կիսվել է  հնարքներով, որոնք օգնում են նրան թարմ լինել և չհանձնվել նպատակին հասնելու ճանապարհին:

Ավելի վաղ քնեք

Անընդհատ քնի պակաս ունենալը լրջորեն ազդում է պրոդուկտիվության վրա: Չնայած շատերը պնդում են, որ ամեն օր 6-7 ժամ քնելիս իրենք ավելի լավ են աշխատում: 6-7 ժամը պարտադիր է ուղեղի լավ աշխատանքի համար:

Ոմանց համար քնի պակասն արտահայտվում է օրվա ընթացքում քիչ, բայց անընդհատ հոգնածությամբ: Դուք նույնիսկ կարող եք մտածել, որ դա չի ազդում ձեզ վրա: Սակայն, փորձերը հաստատում են, որ քնի պակասը հանգեցնում է մտավոր գործունեության մշտական նվազմանը: Սա վերաբերում է նրանց, ովքեր քնում են 4-6 ժամ կամ ավելի քիչ:

Ամեն օր սպորտով զբաղվեք

Մարզումները երկարաժամկետ ներդրում են ձեր առողջության համար: Առանց ֆիզիկական ակտիվության, առողջության ընդհանուր մակարդակն ընկնում է, ինչը նշանակում է, որ ավելի դժվար է մտածել և հստակ կենտրոնանալ:

Եթե դուք ունեք խիստ գրաֆիկ, ապա հաճախ ժամանակ չունեք մարզասրահ գնալ: Հետևաբար, օրվա ընթացքում արեք վարժություններ, որոնք հնարավոր է անել անգամ տանը: Այս վարժությունները բարելավում են արյան շրջանառությունը և շատ ժամանակ չեն պահանջում: Եթե կա հնարավորություն, ապա ավելացրեք սրան ֆիտնես կամ մարզումներ մարզադահլիճում:

Քնեք ցերեկը

Սա ծուլություն չէ, այլ լավ սովորություն, որը շատ դրական արդյունքներ ունի օրգանիզմի, այդ թվում՝ հիշողության համար: Ցերեկային քունը հատկապես օգտակար է, եթե դուք փորձում եք անընդհատ շատ նոր տեղեկություններ հիշել: Բացի այդ, այն վերալիցքավորում է մեզ, քանի որ ճաշից հետո մենք սովորաբար հոգնում ենք: Նույնիսկ, եթե դուք չունեք առանձին տեղ աշխատավայրում, որտեղ կարող եք հանգստանալ, փորձեք հանգստի համար օգտագործել  աշխատանքային ընդմիջման մի մասը:

Ամենից կարևորը կարճ ժամանակով քնելն է: Հակառակ դեպքում՝ դուք խորը քուն կմտնեք, և արթնանալը մի քանի անգամ ավելի դժվար կլինի:

Բարդ աշխատանքներն արեք առավոտյան

Աշխատանքային օրվա առաջին չորս ժամը կարևոր աշխատանքի համար ամենաճիշտ ժամանակն է: Այսպիսով, որքան հնարավոր է՝ շուտ անցեք աշխատանքի: Դրա օգուտները հիմնականում հոգեբանական են, էներգիայի մակարդակը հաճախ կախված է տրամադրությունից: Երբ մենք կարևոր աշխատանքը վաղ ենք անում, մեզ ավելի պրոդուկտիվ ենք զգում: Իսկ երբ առավոտյան շատ ժամանակ ենք ծախսում էլեկտրոնային փոստը ստուգելու, զանգերի, սոցցանցերի վրա, ապա արդեն օրվա երկրորդ կեսին հոգնում ենք:

Կազմեք հաջորդ օրվա գրաֆիկը

Էներգետիկ մակարդակները հաճախ կախված են այն բանից, թե ինչպես ենք մենք սկսում մեր օրը: Եթե դուք անմիջապես անցնում եք աշխատանքի, ապա  ավելի պրոդուկտիվ և կենտրոնացած կաշխատեք:

Պետք է հստակ պլանավորել հաջորդ օրը, որպեսզի ավելորդ ժամանակ չծախսեք: Դա կարելի է անել երեկոյան՝ աշխատանքից հետո:

Այս սկզբունքով՝ Մարկ Ցուկերբերգն ամեն առավոտ հագնվում է այնպես, ինչպես երեկ: Սա օգնում է ամեն օր մեկ որոշում քիչ կայացնել:

Եվ, իրականում, եթե ամեն առավոտ ժամերով զգեստապահարանի առաջ չկանգնեք, ապա շատ ժամանակ կխնայեք ավելի արժեքավոր բան անելու համար: Սթիվ Ջոբսն ու նրա սև վերնազգեստն ու ջինսը նման ևս մեկ օրինակ են:

Կարդացեք լավ գրքեր

Լավ գիրքը ձեզ մեխանիկորեն տալիս է այն միտքը, թե ինչպես է պետք աշխատել: Այն ոչ միայն պատմում է ինչ-որ փաստեր, այլ օգնում է փոխել մտածելակերպը: Ինչպես լավ երգը կարող է տալ կոնկրետ էմոցիա, այնպես էլ լավ գիրքը կարող է ապահովել էներգիայով: Շատ հարմար են աուդիոգրքերը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս խնայել ժամանակ:

Սիրարփի Աղաբաբյան

 
loading...