«Չհամարձակվեք թերագնահատել մեծ խմբերի մեջ հավաքված հիմար մարդկանց հնարավորությունները»։

Ջորջ Կարլինը՝ ամենացինիկ կոմիկներից մեկը, միշտ խառը զգացողություններ է արթնացրել մարդկանց մեջ։ Նա միայն ճշմարտությունն էր ասում, բայց այն այնպես էր մատուցում, որ չէր կարող չհարուցել պատասխան ուժեղ զգացմունքներ։ Բայց միևնույն է, նա շատ ճիշտ է. ցինիզմի դիմակի տակ կյանքի ողջ ճշմարտությունն է։

1. Մենք գիտենք, թե ինչպես գոյատևել, բայց չգիտենք՝ ինչպես ապրել։

2. Ինձ դուր է գալիս, երբ ծաղիկը կամ բողբոջն աճում է բետոնի միջի անցքից։ Գրողը տանի, դա շատ հերոսական բան է։

3. Իմ կարծիքով՝ պետք է թեժ գիծ ստեղծել, ուր երբեք հեռախոս չեն վերցնի, նրանց համար, ովքեր երբեք չեն հետևում խորհուրդներին։

4. Կյանքում ամեն ինչ պարզ է. երջանկությունն ամբողջովին կախված է հաջողակ լինելուց ու գեներից։ Իսկ եթե ավելի խորը մտածես, գեների հարցում էլ պետք է բախտդ բերի։

5. Իրավունքն իրավունք չէ, եթե որևէ մեկը կարող է այն խլել։ Այդ դեպքում այն սոսկ առավելություն է։

6. Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչպես օգնեք ձեր երեխաներին, մի ընկեք նրանց հետևից, հանգիստ թողեք նրանց։

7. Ատոմային էլեկտրակայանների անվտանգությամբ մտահոգ շատ քաղաքացիներ կան, որոնք, սակայն, մեքենայի մեջ չեն կապում ամրագոտիները։

8. Կյանքում պարզ զվարճանքից փոքր-ինչ շատ բան տեսնող մարդիկ չեն ըմբռնել էությունը։

9. Մոլորակի հետ ամեն բան կարգին է։ Այդ մարդկանց բանն է բուրդ։

10. Վերջերս ես հասկացա, թե ինչու է պետք էլեկտրոնային փոստը։ Որ շփվես նրանց հետ, ում հետ չես ուզում խոսել։

11. Մոլորակի յուրաքանչյուր երրորդ մարդը տառապում է հոգեկան հիվանդության այս կամ այն տեսակից։ Մտածեք ձեր 2 լավագույն ընկերների մասին։ Եթե նրանց հետ ամեն բան կարգին է, ապա այդ երրորդը հավանաբար դուք եք։

12. Տունն այն վայրն է, ուր պահվում են մեր լաթերն այն ժամանակ, երբ մենք տնից դուրս ենք գտնվում՝ ավելի շատ լաթեր ձեռք բերելու համար։

13. Ի՞նչ լավ բան կա եսասերների մեջ։ Դա այն է, որ նրանք չեն քննարկում այլ մարդկանց։

14. Եթե բոլոր երեխաներն առանձնահատուկ են, ապա ինչո՞ւ են նրանք մեծանալով՝ սովորական դառնում։

15. Յուրաքանչյուր ցինիկի ներսում նստած է հիասթափված իդեալիստը։

16. Մարդկանց ասեք, որ երկնքում անտեսանելի մարդ կա, ով ստեղծել է Տիեզերքը, և մեծ մասը կհավատա։ Նրանց ասեք, որ ներկը չի չորացել, և նրանք դրա մեջ կմտցնեն իրենց մատը, որ համոզվեն դրանում։

17. Խոսում ենք չափից դուրս շատ, սիրում չափից դուրս հազվադեպ և ատում չափից դուրս հաճախ։

18. Ապրիր այնպես, ասես այդ օրը վերջինն է, և մի անգամ դա այդպես էլ կլինի։ Իսկ դու պատրաստ կլինես դրան։

19. Ես ինքս ինձ հետ եմ խոսում, քանի որ ես միակ մարդն եմ, ում պատասխաններն ինձ դուր են գալիս։

20. Չես հասցնի գտնել կյանքի իմաստը, երբ այն արդեն փոխած կլինեն։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

loading...