Ուժեղ և անկախ կինը միշտ անկեղծ կլինի ձեզ հետ, երբ գործը հասնի իր պահանջմունքներին: Այնպես որ, դուք պետք է վստահ լինեք, որ լիովին պատրաստ եք դրան:

Ուժեղ կանայք հիասքանչ են, նրանք անկախ ու ուժեղ են: Ուժեղ կանայք դուրս են գալիս կաղապարներից ու իրենց համար անուն ստեղծում: Նրանք մեծ ջանասիրությամբ են աշխատում ու սիրում են իրենց ողջ սրտով: Նրանք առողջ միտք ունեն, բարի սիրտ ու բարձր ձայն:

Այդպիսի կանայք հստակ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից ու հարաբերություններից: Նրանք իրենց ժամանակը չեն վատնի այն մարդկանց վրա, ովքեր դրան արժանի չեն: Ուժեղ կանայք միշտ փորձում են ճիշտ գործել, նրանք ամուր սկզբունքներ ունեն ու չեն գնա փոխզիջման: Նրանք հաստատուն կերպով են կանգնած զույգ ոտքերի վրա, և դրա համար նրանց տղամարդ պետք չէ:

Ոչ բոլոր կանայք կարող են համապատասխանել ուժեղ ու անկախ կնոջ չափորոշիչներին: Չէ՞ որ նա մարտահրավեր է նետում բոլոր նրանց, ովքեր հայտնվում են իրենց կյանքում: Նա երբեք չի հանդիպի այն տղամարդու հետ, ով չի կարողանա համապատասխանել իրեն: Նրա տղամարդը պետք է հարգի ու հավատա ինքն իրեն, որպեսզի կինն էլ կարողանա հավատալ նրան: Նա պետք է կարողանա հաղթահարել այդ ճնշումը, որովհետև ուժեղ կինն իր տղամարդուն կստիպի հասնել իր հնարավորությունների սահմանագծին: Նա գիտի, որ ադամանդը ձևավորվում է բարձր ճնշման ներքո, իսկ ուժեղ կանայք ադամանդ սիրում են:

Նա կարողանում է համբերատար լինել, բայց չի հաշտվի միջակության հետ: Նա ձեզ կստիպի աշխարհին այլ կերպ նայել, և դուք պետք է բաց լինեք ու պատրաստ լսել նրան:

Ուժեղ կինը չի համաձայնի այն ամենի հետ, ինչ դուք ասում եք: Եթե պետք լինի, նա կպնդի իր տեսակետը ու անսասան կլինի: Նա ձեզ հետ չի համաձայնի, եթե համարի, որ դուք ճիշտ չեք: Ուժեղ կինը չի նահանջի իր համոզմունքներից, բայց և դրանք ձեր վզին չի փաթաթի ու կանխակալ չի լինի: Եթե պարզվի, որ ինքը սխալ է, նա իր մեջ ուժ կգտնի դա ընդունելու համար:

Անկախ և ուժեղ կինը միշտ ձեզ հետ անկեղծ կլինի, երբ հարցը վերաբերի իր պահանջմունքներին. այնպես որ, դուք պետք է վստահ լինեք, որ պատրաստ եք դրան: Դուք պետք է համապատասխանեք նրա չափորոշիչներին ու սպասումներին: Չէ՞ որ  նա հակառակի հետ չի հաշտվի:

Այդպիսի կինը կողքերով չի պտտվի, տարատեսակ թեմաներ չի շրջանցի, այլ միշտ ուղիղ գործի կանցնի ու կասի, թե ինչ է մտածում: Նա շատ հմուտ զրուցակից է ու չի սպասի, որ դուք գուշակեք իր ցանկություններն ու պահանջմունքները:

Նա չի թաքնվի ճշմարտությունից ու չի վախենա ազնիվ ու անկեղծ լինելուց: Այդպիսի կնոջ կողքին գտնվելու համար պետք է հաստակաշի լինել: Նա չի թաքցնի ձեզնից ճշմարտությունը, անգամ, եթե այն, ինչ ասի, կնեղացնի ձեզ:

Ուժեղ կինը հավատում է, որ ցանկացածին հասնելու համար պետք է ջանասիրաբար աշխատել: Եթե դուք ձանձրալի դառնաք կամ հապաղեք, նա երկար չի մտածի ձեզ լքելուց առաջ: Ուժեղ կինը պատրաստ է պայքարել ձեր սիրո համար ու ձեզնից՝ որպես պատասխան, կսպասի նույնը: Դուք ձեր հարաբերությունների մեջ ճիշտ նույնքան ջանք պիտի ներդնեք, որքան նրանից եք ստանում: Ուժեղ կինը հասկանում է, որ հարաբերություններում բարդություններից խուսափել հնարավոր չէ, բայց նա այն մարդը չէ, որին դա կկանգնեցնի: Չէ՞ որ նա երբեք չի վախեցել փորձություններից:

Եթե դուք ուզում եք հանդիպել ուժեղ կնոջ հետ, դուք ստիպված եք համապատասխանել նրան:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

loading...