Դոննա Էշվորթը հայտնի սյունակագիր է ու 3 գրքերի հեղինակ։ Ստորև ներկայացնում ենք նրա ուշագրավ մտքերը կյանքի մասին։
1. Մեր կյանքի մեծ մասը ծախսվում է կեղծ նպատակներին հետևելու և կեղծ իդեալներին երկրպագելու վրա։ Այն օրը, երբ դուք դա կգիտակցեք, դուք կսկսեք իսկապես ապրել։
2. Դուք չեք կարող բոլորին և միշտ գոհացնել։ Խնդրում եմ, սկսեք ձեզնից ու ձեր մտերիմներից, մնացածներն առանց այդ էլ իրենք իրենցով են զբաղվում։
3. Ծերության դեմ պայքարելը քամի բռնելու պես մի բան է։ Սովորեք վայելել այն, ինչ կա։ Ձեր մարմինը փոխվում է, բայց այդպես է եղել միշտ։ Ժամանակ մի կորցրեք՝ փորձելով չեղարկել այդ փաստը կամ անտեսել այն։ Դրա փոխարեն փոխեք ձեր վերաբերմունքը և այդ շրջանում գեղեցկություն գտեք։
4. Ոչ ոք կատարյալ չէ և ոչ ոք իրականում գոհ չէ իր ճակատագրից։ Երբ դուք դա կգիտակցեք, դուք կազատվեք համեմատություններից ու դատողություններից։ Դա իսկապես ազատագրում է։
5. Ոչ ոք չի տեսնում, որ դուք տվյալ բանը ճիշտ եք անում, բայց փոխարենը տեսնում են, թե ինչը դուք այնպես չեք անում։ Երբ դուք դա հասկանաք, դուք կկողմնորոշվեք միայն դեպի սեփական պատճառներն ու կսկսեք կյանքից ավելի շատ բավականություն ստանալ։
6. Դուք հավանաբար կզղջաք այն մասին, թե քանի տարի եք վատնել ինքնաքննադատության վրա, բայց որքան շուտ դուք պայմանավորվեք այն անոթի հետ, որում հոգին է ապրում, այնքան լավ։ Ձեր մարմինը զարմանալի և կարևոր է, սակայն նա չէ ձեզ բնորոշողը։
7. Ձեր առողջությունը կարևոր է, բայց սթրեսը, վախը և անհանգստությունը շատ ավելի կործանարար են, քան ցանկացած համեղ կերակուր կամ խմիչք, որոնցից դուք հրաժարվում եք։ Երջանկությունն ու խաղաղությունը լավագույն դեղամիջոցն են։
8. Թե ով քեզ կհիշի և ինչու՝ ձեր ծերության կարևոր կողմերից է։ Ձեր սերն ու ձեր իմաստնությունը շատ ավելի երկար կապրեն, քան ցանկացած նյութական իր, որը դուք ստեղծելու եք, իսկ ձեր պատմություններն անգամ ձեր ծոռները կլսեն։
9. Մենք այստեղ երկար ժամանակով չենք, բայց եթե դուք քամուն հակառակ եք շարժվում, դա կարող է լրջագույն փորձություն լինել։ Մեր կյանքը պայքար չէ, այլ՝ արկած։
10. Միշտ, միշտ լավ շամպայն խմեք ու օգտվեք նրանից, ինչ նախկինում մի կողմ էիք դնում, այսպես կոչված, սև օրվա համար։ Վաղվա օրը ոչ ոքի համար երաշխավորված չէ։ Այսօր դա նվեր է, քանի որ մենք դա իսկական ենք համարում։ Կերեք, խմեք ու երջանիկ եղեք։