Վերջին շրջանում կարիճները ավելի ու ավելի հաճախ են թափանցում բնակարաններ և հաճախ խայթում են: Կարիճների թույնը տարբեր ազդեցություն է գործում մարդու օրգանիզմի վրա: Հետևանքները կախված են թույնի տեսակից և ձեռնարկվող միջոցներից:
Պետք է թույնը քաշել հատուկ հարմարանքի միջոցով և անընդհատ թքել, քանի որ եթե առկա է կարիես կամ բերանի խոռոչի այլ հիվանդություններ:
Սակայն այս մեթոդը արդյունավետ է խայթոցից միայն 5-10 րոպեի ընթացքում:
Այնուհետև խայթոցի տեղը մշակել սպիրտով և վրան դնել հականեխիչ վիրակապ, որպեսզի վերքի մեջ վտանգավոր միկրոբներ չթափանցեն:
Կարելի է անմիջապես քացախ դնել:
Ցավը և այտուցը հանելու համար կարելի է սառը վաննա դնել կամ սառույց դնել:
Ապահովել խայթված վերջույթի անշարժությունը:
Այդ բոլոր միջոցառումներից հետո տուժածին տանել մոտակա ստացիոնարը, որտեղ նրան կցուցաբերվի անհրաժեշտ օգնությունը:
Ինչ չի կարելի անել կարիճի խայթոցի դեպքում:
Հարկ չկա ժգուտ դնել վերջույթին, քանի որ դա կարող է վատացնել վիճակը և գանգրենոզ վիճակ առաջացնել, այն կարող է ավելի տարածել թույնը:
Խորհուրդ չի տրվում այրել, քանի որ դա կխորացնի վերքը:
Չի կարելի կտրել խայթոցի հատվածը, դրանով ավելի ցավ պատճառելով տուժածին:
Խորհուրդ չի տրվում ալկոհոլ ընդունել ցավը մեղմելու համար, քանի որ դա արագացնում է նյութափոխանակությունը համապատասխաբար թույնն ավելի արագ կտարածվի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն