Յուրաքանչյուր կին երազում է  իր կողքին ունենալ  այնպիսի տղամարդ, որը նրան կսիրի անկախ ամեն ինչից:  Կյանքն անկանխատեսելի է և ինչեր ասես, որ չեն կարող պատահել: Ցավոք, մարդը ապահովագրված չէ դժբախտ պատահարներից, տհաճ անակնկալներից և կյանքում կարող է այնպիսի փորձությունների ենթարկվել, որից հետո նրա կյանքը գլխիվայր շուռ է գալիս: Եվ միայն այդ դեպքում կարելի է հասկանալ ովքեր են քո իսկական բարեկամները, ով է քեզ իսկապես սիրում:

Մայքլ Խոսինը և  Տուրիա Փիթթն սիրւմ էին իրար և պատրաստվում էին օրինականացնել հարաբերությունները, սակայն նրանց այլ բան էր սպասվում: 2011 թվականի սուպերմարաֆոնի  ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի  հետևանքով  կինը այրվածքներ ստացավ: Այրվեց նրա  մարմնի շուրջ 60 %- ը: Երբեմնի գեղեցկուհուց կարելի է ասել ոչինչ չմնաց:

Նա սարսափելի կերպրանք ստացավ, երբ նույնիսկ հայելու մեջ նայելիս նա  սասափում էր իրեն  տեսնելով:

Սակայն նա կյանքում ուներ ամենամեծ գանձը՝ իսկապես սիրող տղամարդ:  Երբ կինը շուրջ մեկ ամիս գտնվում էր կոմայի մեջ, Մայքլը հայտնեց, որ կամուսնանա նրա հետ երբ նա գիտակցության գա: Շատերը սկսեցին կասկածել, քանի որ ամեն տղամարդ չէ, որ ընդունակ է այդպիսի քայլի: Մի անգամ նրան հարցրին, թե իսկապես  նա կամուսնանա նրա հետ:

Մայքլի պատասխանը շատերին շփոթմունքի մեջ գցեց, նա տվեց արժանի պատասխան:

- Ես սիրահարվել եմ նրա հոգուն և բնավորությանը, նա հրաշալի մարդ է, նա միակ կինն է, ով շարունակում է իրականացնել իմ երազանքները:  Ես կարող եմ ցույց տալ կատարյալ արտաքինով և շատ գեղեցիկ կանանց, որոնց հոգին դատարկ է, որոնք  չարության ու եսասիրության մարմնացում են, ես սիրում եմ նրան,  և հետո ոչ ոք ապահովագրված չէ նման փորձություններից, եթե ինձ հետ պատահեր նման բան, համոզված եմ որ նա էլ ինձ չէր լքի, - պատասխանել է Մայքլը:

Նրանք ամուսնացան  այն բանից հետո, երբ Տուրիան գիտակցության եկավ,  կազդուրվեց և  այժմ մեծացնում են իրենց երեխային:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...