Bestinfo.Am-ը ներկայացնում է՝ 7-ամյա Չեն Սյաոծյանին ախտորոշել էին ուղեղի անբուժելի ուռուցք։ Բայց դա միակ դժբախտությունը չէր, որ թափվեց նրանց ընտանիքի գլխին։ Մի քանի ամիս անց էլ տղայի մորը՝ Չժոու Լուին, երիկամի լուրջ հիվանդություն ախտորոշեցին։
Երկուսի համար էլ շատ դժվար էր, և նրանք երկար ժամանակ բառացիորեն պայքարում էին իրենց կյանքի յուրաքանչյուր օրվա համար։ Երբ Չենի վիճակը վատթարացավ, նա շատ համարձակ ու վեհանձն որոշում ընդունեց։
Տղան մորը խնդրեց թույլ տալ, որ ինքը մեռնի, որպեսզի մայրը փրկվի։ Ուռուցքի պատճառով Չենը կուրացել էր և բոլորովին կաթվածահար եղել։ Բժիշկները գիտեին, որ նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել։ Գիտեին նաև, որ տղայի երիկամը մոր օրգանիզմը կընդունի, և նրան փոխպատվաստում առաջարկեցին, բայց մայրը հրաժարվեց։ Չենը լսել էր այս խոսակցությունը և մորն աղաչում էր ընդունել իր երիկամը։ Ամենից շատ նա ուզում էր փրկել մորը։
Ի վերջո մայրը համաձայնեց, իմանալով, որ այսուհետև որդու մի մասնիկը միշտ իր մեջ կլինի։ Երբ տղան մահացավ, նրա երիկամը փոխպատվաստեցին մորը։ Նախքան այդ բժիշկները չէին կարող համոզված ասել՝ արդյո՞ք Չժոուն կկարողանա լիարժեք կյանքով ապրել։ Բայց որդու շնորհիվ նա լիարժեք կյանք կվարի։ Նախքան երիկամը վերցնելը բժիշկները մի րոպե լռությամբ հարգեցին տղայի հիշատակը։ Վիրահատարանում ներկաներից ոչ մեկը չէր կարողանում արցունքները զսպել։
Չենի հերոսության շնորհիվ փրկվեցին նրա մոր և ևս երկու մարդու կյանք, որոնց ևս փոխպատվաստեցին նրա օրգանները։ Փոքրիկ տղայի համարձակությունն ու ինքնազոհաբերությունը պարզապես անհավատալի են։