Երբ ամուսնանում էի մայրս ինձ ասաց. հայրական տունը քո տունն է, բայց ուզում եմ, որ դու մի բան ականջիդ օղ անես, այստեղ իրերով կարող ես վերադառնալ միայն մեկ անգամ, տուն-տունիկ խաղալ չկա: Ամուսնական կյանքը լի է դժվարություններով, բայց դրանք հաղթահարել է պետք: Ամեն անգամ, երբ կցականաս ամուսնուդ ասել, ես հեռանում եմ, հիշիր, դա պետք է լինի հստակ որոշում, և ունենա լուրջ դրդապատճառ: Եթե խնդիր է ծագում, ապա խնդիրը պետք է լուծես հենց ամուսնուդ հետ:

Միշտ հիշիր, աղջիկս, խնդիրը պետք է քննարկել, լուծել թեկուզ երբեմն ծանր ու երկար խոսակցությունների միջոցով: Միշտ արտահայտիր քո կարծիքը, բայց պետք է հաշվի նստես ամուսնուդ կարծիքի հետ: Նա է տան գլխավորը:

Հիշիր, երբեք խնդրներդ մի հրապարակայնացրու, մի քննարկիր ուրիշների հետ, ոչ մայրիկի, ոչ ընկերուհիների, ոչ հարևանների, ոչ սոցցանցերում, բոլոր խնդիրները մնում են տան պատերի ներսում: Դուք կհաշտվեք, կխաղաղվեք, իսկ շրջապատում կշարունակել մտածել, որ նա վատ ամուսին է, կամ դու ես ստում: Երբեք ոչ ոքի չբողոքես ամուսնուցդ:

Ընտանիքում ամեն ինչ ընդհանուր է, թե փողը, թե գույքը,

 

Երբ անհարմարավետություն զգաս անմիջապես կիսվիր ամուսնուդ հետ, որպեսզի մի օր ներսումդ կուտակված լավան դուրս չժայթքի:

Երբեք չխաբես ու չստես ամուսնուդ, երբեք:

Միշտ վստահիր նրան:

Բայց հիշիր մի կարևոր բան, վաղը կարող է ամեն ինչ փոխվել, երբեք կյանքդ ամբողջությամբ մի վստահիր ուրիշ մարդու և երբեք հույսդ լիովին մի դիր նրա վրա: Միշտ մտածիր,թե ինչ կլինի քեզ հետ, եթե նա հանկարծ չլինի, կամ ինչ կլինի նրա հետ, եթե հանկարծ քեզ հետ մի բան պատահի: Հիշիր ցանկացած պահի կարող ես միայնակ մնալ :

Մի կորցրու ընկերներիդ, ամուսնուցդ ֆինանսական կախվածության մեջ մի ընկիր, հիշիր, որ դու ազատ մարդ ես, որ քո կամքով ես որոշել ապրել այդ մարդդու հետ ու այդ մարդու կողքին և նա նույնպես ազատ մարդ է, և իր կամքով է ապրում քեզ հետ ու քո կողքին:

Երջանիկ եղիր:

Աղբյուր

loading...