Գիտնականները պնդում են, որ կապ են սննդային սովորությունների և մահացության միջև։ Ահա մի քանի վատ սովորություն, որ կարող են կրճատել մարդու կյանքի տևողությունը.

1. Աղի չարաշահում

Սա օրգանիզմի համար ուղղակի սասափելի է, քանի որ աղն օրգանիզմում է պահում ավելորդ հեղուկը՝ մեծացնելով սրտի և երիկամների ծանրաբեռնվածությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 7 տարեկանից բարձր երեխաներին և մեծահասակներին խորհուրդ է տալիս օրվա ընթացքում 5 գրամից ավելի աղ չօգտագործել։ Պետք է հիշել, որ բացի ճաշատեսակներին ավելացվող աղից՝ այն պարունակում են նաև մի շարք այլ մթերքներ՝ հաց, թխվածք, կիսաֆաբրիկատներ և այլն։

2. Ընդեղենի և սերմերի անբավարար քանակ

Ինչպես հայտնի է, ընդեղենն ու տարատեսակ սերմերը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր են պարունակում՝ յոդ, կալիում, մագնեզիում, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, վիտամին E և D։

3. Վերամշակված մսամթերք

Սա օրգանիզմի համար ամենավնասակար սնունդներից է համարվում. սա մեծ քանակով աղ և նիտրիտներ է պարունակում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականով՝ օրվա ընթացքում 50 գրամ վերամշակված մսամթերք ուտելու դեպքում 18 տոկոսով մեծանում է աղիների քաղցկեղի և մի շարք այլ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։

4. Օմեգա-3 ճարպաթթուների անբավարար քանակ

Օմեգա-3 ճարպաթթուները կենսկան նշանակություն ունեն օրգանիզմի համար. սրանք օգնում են կանխարգելել արտանոթային հիվանդությունները, օգտակար են մաշկի, մազերի ու եղունգների ամրության և առողջության համար։

5. Բանջարեղենի անբավարար քանակ

Այստեղ ամեն բան շատ պարզ է. բանջարեղենը չափազանց կարևոր է առողջության համար։

6. Մրգերի անբավարար քանակ

Ինչպես բանջարեղենի, այնպես էլ մրգերի անբավարար քանակը վատ հետևանքների կարող է հանգեցնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս 400 գրամ բանջարեղեն և միրգ օգտագործել։

7. Քաղցր ըմպելիքների չարաշահում

Մենք գիտենք, որ սրանք վտանգավոր են, բայց արդյո՞ք գիտենք, թե ինչու: Քաղցր ըմպելիք օգտագործելու արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է սակայն դրանք սննդային արժեք չունեն։ Պատասխանատու են ինֆարկտից, կաթվածից, դիաբետից 7.4 տոկոս մահացության համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...