Մարդկային ուղեղը անհավանական և զարմանահրաշ երևույթ է, որն օգնում է հասնել յուրաքանչյուր բարձրունքին և ամենադժվար նպատակին: Սակայն այն կարող է նաև հակառակ գործողությունն իրականացնել, եթե նրան տանք այդ ծրագիրը. ահա 10 շատ կարևոր փաստեր, որ պետք է իմանանք ուղեղի մասին.

1. Մարդկային ուղեղի համար իրականության և հորինվածքի միջև տարբերություն չկա 

Մարդկային ուղեղը չի կարողանում տարբերել իրական փաստը և երևակայությունները. հերիք է որևէ միտք ծագի մեր գլխում, երբ ուղեղն անմիջապես ընդունում է այն և սկսում է մշակել:

Ահա հենց այս պատճառով էլ  այն մարդիկ, որոնք աշխարհին նայում են «վարդագույն ակնոցներով», ավելի հաճախ են իրենց երջանիկ զգում, քան ռեալիստները:

2. Մտավոր աշխատանքը չի կարող հոգնեցնել ուղեղը

Հոգնածություն զգում է մարդը, իսկ ուղեղը չգիտի ինչ բան է հոգնածությունը: Հոգնածության զգացողությունը՝ էմոցիաների գործողության արդյունք է: Ուղեղում, իր ամբողջ ակտիվ գործունեության ընթացքում, շրջանառվող արյան քիմիական բաղադրությունն այլ է, իսկ ահա ամբողջ օրն աշխատած մարդու օրգանիզմում շրջանառվող արյունն ունի մեկ այլ բաղադրություն:

3. Ժամանակի մեծ մասը ուղեղն աշխատում է անգիտակցաբար

Սա իրականում շատ հետաքրքիր երևույթ է. տվյալ պահին մեր ուղեղն ավելի շատ զբաղված է երեկվա իրադարձություններով, քան ներկա պահով: Ահա թե ինչու է վատատեսների համար այդքան դժվար փոխել իրենց աշխարհայացքը՝ նրանք ստիպված են «մաքրել» գիտակցությունը և անընդհատ ուղեղին հիշեցնել այն դրականի մասին, որ տեղի է ունենում շուրջը:

4. Մենք ստանում ենք այն, ինչի մասին մտածում ենք

Հաճախ ենք լսում, որ մտքերը նյութական դառնալու հատկություն ունեն: Ահա թե ինչպես է դա բացատրվում. օրինակ, եթե դուք երազում եք դեպի Հռոմ շրջագայության մասին, ապա կսկսեք նկատել ամեն մի հիշատակում այդ քաղաքի մասին: Եթե ցանկանում եք աշխարհում որևէ բան փոխել, առաջին հերթին փոխեք Ձեր մտածելակերպը:

5. Ուղեղը մարզանքի կարիք ունի, ինչպես մկանները

Խաչբառեր, ռեբուսներ, տրամաբանական խնդիրների լուծում և այլն. սահիանալի մարզանք է ուղեղի համար: Ուղեղը հարկավոր է ամեն օր մարզել: Ինչպես նաև, ուղեղի համար օգտակար են վարժությունները մաքուր օդում, ճիշտ սնունդը, առողջ քունը, ճանապարհորդությունները, նոր հետաքրքրությունները:

6. Ուղեղն օրվա ընթացքում աշխատում է 24 ժամ՝ առանց քնի և հանգստի

Ուղեղն ակտիվորեն աշխատում է նույնիսկ, երբ մարդը խորը քնած է: Ավելին, գիշերն այն առավել ակտիվ է, քան երբ արթուն ենք:

7. Ուղեղին հարկավոր է պարբերաբար շեղվել

Ուղեղը ևս շեղվելու կարիք ունի, որպեսզի շեղվեք բացասական մտքերից և լարված աշխատանքից: Այո, ուղեղն երբեք չի հոգնում, բայց ինչ-որ բանի վրա երկար կենտրոնացումը նրա համար վնասակար է այնպես, ինչպես վնասակար է նաև մարդու իմունային համակարգի համար: Ակտիվ՝ հանգիստ, ահա թե ինչպես է սիրում թուլանալ ուղեղը:

8. Մարդու նյարդերը խնայելու համար ուղեղն օգտագործում է արտամղման մեխանիզմը

Սա ուղեղի հերթական շատ հետաքրքիր հատկությունն է. նոր հիշողությունների պահպանման համար, մեր ուղեղը պետք է ազատվի հներից: Պատկերացնում եք, ինչ լավ կլիներ, եթե մենք որոշեինք, թե ինչ ենք ուզում հիշել և ինչ՝ ոչ: Ավելի լավ կլիներ՝ եթե պետքական ինֆորմացիան միշտ լիներ մեր ձեռքի տակ և մենք հեշտությամբ հասանելություն ունենայինք դրան:

9. Ուղեղը բացարձակ ցավ չի զգում

Մեր ուղեղը արձագանքում է ցավին, բայց չի զգում այն, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ ռեցեպտորներ: Բացառություն են՝ որոշ անոթներ, նյարդերը և ուղեղի շուրջ գտնվող հյուսվածքները:

10. Մարդը կարող է փոխել իր ուղեղը, եթե ցանկանա

Ուղեղի ակտիվությունը ստեղծում է նոր նեյրոնային կապեր: Այսպես, եթե մենք մտածում ենք, որ չենք կարող հասնել արդյունքի՝ ժամանակի ընթացքում այդ միտքը միայն կամրապնդվի մեր գիտակցության մեջ: Սակայն, եթե մենք հավատում ենք մեր հաջողությանը, ապա մեր ուղեղը կգտնի դրված նպատակին հասնելու տարբերակներ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն 

loading...