Ահա այն 7 կարևոր բաները, որ պետք է գաղտնի պահել, եթե ուզում եք երջանիկ լինել

1. Մի փորձարկեք Ձեր հոգևոր գիտելիքները ուրիշների վրա

Սա ամենասխալ բանն է, որ շատերը հաճախ անում են: Հոգևոր գիտելիքները մեր անձնականն են և, ոչ ոք չի կարող իրերը տեսնել այնպես, ինչպես մենք: Կարելի է կիսվել փորձով և գիտելիքներով նրանց հետ, ովքեր իրենք են դա ցանկանում, բայց մի ստիպեք մարդկանց լսել Ձեր դասերը։

2. Մի պատմեք Ձեր նախագծերի և մտադրությունների մասին

Պատահել է չէ?, որ մի բան պլանավորել եք, կիսվել բոլորի հետ ու հետո ամեն բան թարս է գնացել: Սա նշանակում է, որ պետք չէ ոչ-ոքի պատմել ձեր պլանների մասին, պահեք դրանք ձեր մեջ: Ավելի լավ է՝ անել, հետո խոսել դրանց մասին:

3. Չպատմել սեփական պատմությունը անծանոթներին

Այս կյանքում յուրաքանչյուր ոք ունի իր կյանքի պատմությունը, իր անցած ուղին, սակայն դա միայն մերն է: Դա մեր ճշմարտությունն է և հոգու մի մասնիկը։ Չի կարելի մեր հոգին բացել ամեն անծանոթի առաջ կամ կիսվել բոլորի հետ, ում հանդիպում ենք։

4. Մի մասնակցեք բամբասանքներին

Բամբասանքն իր մեջ ոչ մի լավ բան չի պարունակում, միայն բացասական էներգիա: Ազատեք ձեզ այդ էներգիայից: Երբեք մի խոսեք այլոց մասին բացասական երանգներով:

5. Գլուխ մի գովացեք բարության մասին

Ժողովուրդն ասում է՝ լավություն արա, գցիր ջուրը. երբ մի  բարի գործ եք անում՝ գլուխ մի գովացեք։ Եթե դուք որևէ բարի բան եք անում առանց բարի մտադրության, դուք շատ վատ տպավորություն եք թողնում ուրիշների աչքերում։

6. Մի ցուցադրեք Ձեր պրոբլեմները աշխարհին

Մի եղեք չափազանց բաց շրջապատի հետ: Ձեր խնդիրները ձերն են միայն և դրանք ուրիշին պատմելը և բողոքելը չի թեթևացնելու ձեր բեռը: Որքան քիչ եք կիսվում աշխարհի հետ, այդքան քիչ կարող են դա օգտագործել Ձեր դեմ։

7. Մի պատմեք մանրամասներ Ձեր ինտիմ կյանքից

Ոչ ոքի հետքրքիր չէ ձեր ինտիմ կյանքը, ձեզնից և ձեր զուգընկերոջից բացի այնտեղ ոչ ոք գործ չունի: Եթե կա խնդիր, կիսվեք դրանով զուգընկերոջ հետ, սակայն ընկերական շրջապատն ու բարեկամները չպիտի իմանան դրա մասին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

loading...