Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքը:

Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, քո  ողորմությանն եմ հանձնում  զավակիս,  փրկիր նրան հանուն Քո անվան:

Տեր, ներիր նրա բոլոր մեղքերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար:

Տեր,  նրան դիր ճշմարիտ ուղու վրա,  թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը:

Տեր,  օրհնիր նրան տանը, տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի: Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ:

Պաշտպանիր նրան բոլոր թռչող գնդակներից, նետերից, դանակից, թրից, թույնից, հրդեհից, մահաբեր հիվանդություններից:

Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թշնամիներից, բոլոր տեսակի դժբախտություններից ու անհաջողություններից:

Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից, հեռու պահիր  վնասակար սովորություններից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից:

Տեր, օրհնիր ինձ, մեղավորիս ու արժանավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է  արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...