Շատ տնտեսուհիներ կխոստովանեն, որ տան փոշու դեմ պայքարելն այնքան էլ  հեշտ գործ չէ, այստեղ մաքրում ես, այնտեղ փոշին արդեն նստած է: Եվ շատերն են փորձում գտնել  այն հարցի պատասխանը, թե ինչպես  պայքարել փոշու դեմ և ցանկալի է առանց քիմիական նյութերի: Առանց այդ էլ քիմիան այսօր շատ է թափանցել մեր կենցաղ:

Կիտրոնով լաթը հիանալիորեն լուծում է այդ հարցը: Մի փոքր խորամանկություն,  և  հարկ չի լինի այդքան հաճախակի մաքրել փոշին:

Կիտրոնով լաթ ունենալու համար պետք է անել հետևյալը:
Վերցնել 1 խոշոր կիտրոն,  կտրատել շրջաններով և շարել բանկայի մեջ,  վրան լցնել 7 ճաշի գդալ բուսայուղ:

Տարան ամուր փակել և թողնել թրմվի  մեկ շաբաթ:

Մեկ շաբաթ անց  բանկայի տարողությանը ավելացնել  1 բաժակ եռացրած ջուր, խառնել և քամել:

Վերցնել 1 կամ 2 մաքուր լաթ և ընկղմել այդ լուծույթի մեջ:

Այնուհետև լավ քամել և չորացնել:

Չորացնելուց հետո  ստացվում է կահույքի և այլ մակերևույթների փոշին մաքրելու լաթ:

Մակերևույթները մնում են մաքուր և տևական ժամանակ դրանց վրա փոշի չի նստում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...