«Թռչնի կաթ» կոչվող աղանդերը շատերի սիրելին է, մեզանից շատերի համար այն հիշեցնում է մեր մանկությունը: Այս նրբահամ ու եթերային հրաշքն ուղղակի հալվում է բերանում:
Բաղադրիչներ
Սերուցքային շերտի համար
2 տուփ ժելատին (8-ական գրամ)
1 բաժակ կաթ
1 բաժակ շաքարավազ
450 գ թթվասեր
450 գ հարած սերուցք
Բուսայուղ կաղապարը պատելու համար
Գլազուրի համար
5 ճաշի գդալ կակաո
5 ճաշի գդալ շաքարավազ
1 տուփ ժելատին (8 գ)
5 ճաշի գդալ կաթ
1 բաժակ սառը ջուր
Պատրաստման եղանակը
Փոքրիկ կաթսայի մեջ լցնել 2 տուփ ժելատինը և 1 բաժակ կաթը, դնել միջին կրակի վրա և հարել, երբ կաթից սկսի գոլորշի բարձրանալ կրակից վերցնել, չի կարելի եռացնել, դնել մի կողմ, որ սառչի:
20*30 սմ չափերով կաղապարը կամ որևէ բարձր եզրերով տարա պատել բուսայուղով:
Առանձին տարայի մեջ հարել 1 բաժակ շաքարավազը, թթվասերը և սերուցքը:
Շարունակելով հարել դանդաղ ավելացնել կաթի և ժելատինի խառնուրդը:
Լցնել կաղապարի մեջ: Հարթեցնել և դնել սառնարանը:
Գլազուրը պատրաստելու համար փոքրիկ կաթսայի մեջ խառնել կակաոն, շաքարավազը, ժելատինը: Ավելացնել ջուրը և կաթը: Դնել միջին բարձրության կրակի վրա և հասցնել եռման, անընդհատ խառնելով, որ ստացվի համասեռ զանգված:
Գլազուրը դնել մի կողմ, որ սառչի, սակայն ոչ սառնարանում:
Սառնարանից դուրս բերել կաղապարը և գլազուրը դանդաղ լցնել սերուցքային շերտի վրա: Սառեցնել սառնարնում մոտ 5 ժամ:
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն