Անտոն Չեխովը ռուսական գրականության ամենակարկառուն դեմքերից մեկն է։
Բացի բազում ստեղծագործություններից՝ Չեխովը նաև հայտնի է հանճարեղ և դիպուկ աֆորիզմներով, որոնցից կարելի է կյանքի դասեր քաղել։
Առաջարկում են ծանոթանալ Չեխովի 10 հանճարեղ աֆորիզմներին, որոնք շատ բան կսովորեցնեն Ձեզ։
Համալսարանը զարգացնում է բոլոր ունակությունները, այդ թվում՝ նաև հիմարությունը։ Ամեն ինչ գիտեն և ամեն ինչ հասկանում են միայն հիմարներն ու խաբեբաները։
Եթե ուզում ես շատ ժամանակ ունենալ, ապա գործով զբաղվիր։ Պետք է սեփական անձից կաթիլ-կաթիլ հեռացնել ստրուկի մտածելակերպը։
Ոչ ոք չի ցանկանում սիրել մեր միջի սովորական մարդուն։ Կյանքն իր բնույթով չափազանց պարզ բան է, և մարդը պետք է մեծ ջանքեր գործադրի՝ այն փչացնելու համար։
Ասում են, որ վաղ թե ուշ ճշմարտությունը կամ արդարությունը կհաղթանակի, սակայն դա ճիշտ չէ։ Պետք չէ խանգարել այն մարդկանց, ովքեր ցանկանում են խելագարվել։
Չի կարելի կեղտից պահանջել, որ կեղտ չլինի։ Խելացին սիրում է սովորել, իսկ հիմարը՝ սովորեցնել։