Պարզվում է, որ երեխայի  ձախլիկ կամ աջլիկ լինելը պայմանավորված է  նրա կյանքի առաջին տարում կերակրման եղանակով:  Այսպիսի եզրահանգման են եկել  Վաշինգտոնի Համալսարանի հետազոտողները: Նրանց ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ  ձախլիկ կամ աջլիկ լինելը բնածին գործոն չէ, այլ կերակրման եղանակի  արդյունք:

Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ձախլիկի մոտ ձախլիկության հիմնական պատճառը հանդիսանում է  այն, թե ինչպես են նրան կերակրել՝ կրծքով թե՞ շշով: Այն երեխաների մոտ, որոնք կերակրվել են կրծքով, գերիշխում է աջ ձեռքը,  իսկ նրանք, որոնց կերակրել են արհեստական կերերով, մեծամասամբ դառնում են ձախլիկ: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ որքան երկար է երեխան սնվում կրծքով, այնքան քիչ են շանսերը ձախլիկ դառնալու:

Կրծքով կերակրումը  վեց ամիսների ընթացքում 10-13% ով նվազեցնում է ձախլիկ դառնալու հավանականությունը:

Հետազոտության մեջ ներգրավված են եղել շուրջ 70 000 փոքրիկներ և նրանց մայրիկները աշխարհի հինգ երկրներից:

Իսկապես, որ անսպասելի էր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

loading...