Գեղեցիկ ձեռքեր ունենալ երազում են բոլոր կանայք: Երբեմն դա այդքան էլ հեշտ չի հաջողվում, հատկապես, որ կենցաղային տարբեր գործերում կիրառվում են քիմիական ակտիվ նյութեր, որոնք էլ վնասում են ձեռքերի մաշկը:
Այս միջոցը հիանալի արդյունք է ապահովում, և կարևոր է նաև այն, որ պատրաստվում է բնական բաղադրիչներից: Ի դեպ, այս միջոցի օգնությամբ կարելի է ազատվել նաև անցանկալի մազերից:
Բաղադրիչներ
2 ճաշի գդալ ժելատին
2 ճաշի գալ կաթ
1 ճաշի գդալ վարունգի հյութ
½ թեյի գալ սննդային սոդա
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ խառնել բոլոր բաղադրիչները և պահել միկրոալիքային վառարանի մեջ 10 վայրկյան:
Վրձնիկի օգնությամբ խառնուրդը քսել ձեռքերի մաշկին և թողնել, որ չորանա:
Չորանալուց հետո խնամքով հեռացնել:
Գործողությունը կրկնել ամիսը 3 անգամ:
Այս միջոցը կրելի է օգատգործել մարմնի տարբեր մասերի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն