Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու չեմ գտնում մեկին ու ամուսնանուն, չէ որ այդքան գեղեցիկ եմ, հմայիչ, խելացի... Դա ինձ ուղղակի հունից հանում է:

Առհասարակ, ով է որոշել, որ կնոջ ինքավստահությունը կախված է նրա կողքին գտնվող տղամարդուց: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր մտածում են, թե կնոջ կողքին պետք է մեկը լինի ուղղակի լինելու համար: Ինձ համար գերադասելի է լինել միայնակ, քան ուղղակի մեկին գտնել ամուսնանալու և երեխաներ ունենալու համար:

Ես դա երջանկություն չեմ համարում:

Ես երջանիկ կլինեմ միայն այն մարդու հետ, ով կլինի իմ կյանքի ողջ սերը, ում համար կցանկանալ երեխաներ լույս աշխարհ բերել, ով կլինի իմ կեսը:

Ես ցանկանում եմ սիրել և սիրվել, ոչ թե ուղղակի ամուսնանալ ամուսնանալու համար: Ես ուզում եմ թանկ լինել իմ կողակցի համար, ուզում եմ մեր հարսանիքը երկուսիս կյանքում էլ լավագույն ու ամենասպասված օրը լինի, և ես ուզում եմ ճախրել սիրո մեջ ոչ թե մինչև հարսանիք կամ առաջին ընտանեկան խնդիրներ, այլ մինչև մահ:

Ինչ է, սխալ բան եմ ուզու՞մ: Հասարակությունը միշտ պարտադրողի դերում է, սակայն ընտրությունը քոնն է, հասարակությունը հետո թքած է ունենալու քո խնդիրների վրա: Իսկ քանի դեռ ես չեմ հանդիպել իմ միակին, նախընտրում եմ շարունակել մնալ ձեր ասած՝ գեղեցիկ, բայց միայնակ աղջիկը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն 

loading...