Ինչը կարող է ավելի հաճելի լինել օրգանիզմի համար, քան լոգանք ընունելը, որի ընթացքում մարմինը մերսում ես սիրելի ճիլոպով:
Սակայն բժիշկ դերմատոլոգները խորհուրդ չեն տալիս դրանք օգտագործելՙ, քանի որ դրանք կարող են օրգանիզմին ավելի մեծ վնաս պատճառել, քան օգուտ տալ:
Մարմնի համար նախատեսված ճիլոպները մասնագետների պնդմամբ հիանալի վայր են բակտերիաների բազմացման համար: Բանն այն է, որ այդ ճիլոպները հիմնականում չորացվում են լոգասենյակներում՝ խոնավ և տաք միջավայրում, որը բարենպաստ միջավայր է բակտերիաների բազմացման համար:
Ամեն անգամ լոգանք ընդունելիս, մենք ջանասիրաբար մերսում ենք մարմինը ճիլոպով, բակտերիաները թափանցում են մաշկի ծակոտիների մեջ, դառնալով տարբեր տեսակի բորբոքումների ու մաշկային խնդիրների առաջացման պատճառ:
Եթե բակտերիաների առկայության մասին փաստը այնքան համոզիչ չթվաց և տպավորություն չթողեց, ապա բորբոսի ու սնկերի առկայության մասին փաստը հավանաբար չի անտեսվի: Ականավոր դերմատոլոգները պնդում են, որ ճիլոպները պետք է փոխել առնվազն ամիսը մեկ անգամ:
Որպեսզի ճիլոպը չվերածվի վարակման աղբյուրի, ապա այն պետք է չորացնել լոգասենյակից դուրս, օդափոխվող վայրում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն