Բաղադրամասեր
Խմորի համար`
- 1 բաժակ մածուն,
- 1 թ/գ սոդա,
- աղ,
- ալյուր,
Միջուկի համար`
- 500 գրամ հորթի միս,
- 2 հատ մեծ լոլիկ,
- 1 հատ կծու կարմիր պղպեղ,
- 5-6 պճեղ միջին չափի սխտոր,
- 2 հատ գլուխ սոխ,
- չորացրած կամ թարմ անանուխ,
- 0.5 կապ մաղադանոս,
- աղ, սև և կարմիր պղպեղ։
Պատրաստման եղանակը` Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպչող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու: Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել և հեռացնել կեղևը: Կծու պղպեղը լվանալ, մեջտեղից կիսել և հեռացնել սերմերը:
Խմորից պատրաստել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ, բացել ափսեի չափով: Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1 ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե:Բլենդերի մեջ մանրացնել մաքրած լոլիկը, կծու պղպեղը, մաղադանոսը, անանուխը, սոխը, սխտորը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Ստացված պյուրեանման զանգվածը լցնել հորթի աղացած մսի վրա և լավ խառնել:
Երբ խմորի ծայրերը սկսեն կարմրել, լահմաջոն պատրաստ է: Պետք չէ շատ եփել, լահմաջոյի ծայրերը պետք է չոր լինեն, իսկ մեջտեղը՝ փափուկ: Մատուցել լիմոնի կտորներով և թանով: